Մահացել է լեգենդար ջազ դաշնակահար Չիկ Կորեան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Մահացել է լեգենդար ջազ դաշնակահար Չիկ Կորեան

15:58 12.02.2021

ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, Գրեմմիի 23 մրցանակների դափնեկիր Չիկ Կորեան:

Ամերիկացի երաժշտի կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ: Նրա վերջին ալբոմը թողարկվել է 2020 թվականին: 1968-ին Կորեան ելույթ է ունեցել Miles Davis խմբի հետ, իսկ մեծ ժողովրդականություն է սկսել վայելել այն բանից հետո, երբ 1972 թվականին հիմնադրել է Return to Forever խումբը: Նա նաև գրել է մի քանի հիթեր, այդ թվում՝ «Իսպանիա»-ն և «500 մղոն բարձրություն»-ը։

Չիկ Կորեանը մահացել է քաղցկեղի հազվադեպ տարատեսակից, որը նրա մոտ ախտորոշվել էր վերջերս։

«Նրա ստեղծագործական ժառանգությունն ու տարիների շրջագայությունը աշխարհով մեկ արձագանք է գտել միլիոնավոր մարդկանց սրտերում»,- ասվում է հայտարարության մեջ:

Անցյալ տարվա նոյեմբերին BBC-ին տված հարցազրույցում Կորեան ասել էր, որ զբաղվում է նոր նախագծերով և անհամբեր սպասում է կրկին ելույթ ունենալ կենդանի հանդիսատեսի առջև: Իր մահից առաջ երկրպագուներին թողած հաղորդագրության մեջ Կորեան ասել է.

«Հուսով եմ, որ նրանք, ովքեր կարողանում են նվագել, գրել, ելույթ ունենալ կամ անել ինչ-որ ուրիշ բան, ապա կզբաղվեն դրանով։ Եթե ոչ իրենց համար, ապա ուրիշների։ Բանն այն չէ, որ աշխարհն ավելի շատ արտիստների կարիք ունի, այլ որ դա շատ զվարճալի է»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

11:00 18.08.2025

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

10:55 18.08.2025

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...

Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և Կատարից

10:50 18.08.2025

Al Hadath. ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ Եգիպտոսից և Կատարից

Գազայի հատվածում անուղղակի հրադադարի բանակցությունների միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել են խորհրդակցությունները վերսկսելու ևս մեկ առաջարկ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների կողմից՝ որոշ պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ։ Վերջիններս, նշում է հեռուստաալիքը, պահանջել են, որ ՀԱՄԱՍ-ը «առաջիկա ժամերին» պատրաստի առաջարկին պատասխան։ Երկուշաբթի օրը Եգիպտոսի […] ...

WP․ Սպիտակ տունը չի սպասում, որ Զելենսկիի հետ հանդիպումը կհանգեցնի եռակողմ գագաթնաժողովի

10:40 18.08.2025

WP․ Սպիտակ տունը չի սպասում, որ Զելենսկիի հետ հանդիպումը կհանգեցնի եռակողմ գագաթնաժողովի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև երկուշաբթի օրը նախատեսված հանդիպումը պարտադիր չէ, որ հանգեցնի Ռուսաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։ «Առանձին-առանձին, Միացյալ Նահանգները հույս ունի այս շաբաթվա վերջում եռակողմ հանդիպում անցկացնել Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև, ասել է Սպիտակ տան […] ...

Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

10:35 18.08.2025

Ալժիրի և Թունիսի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալժիրի և Թունիսի սահմանին, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալժիրի Խենչելա քաղաքից 115 կմ հարավ-արևելք և Թունիսի Տամեգզա քաղաքից 50 կմ արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP