Իրապես մեծ փողերը վաղուց դրսում են պահվում. տնտեսագետ Հայկ Բալանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+29.09 oC

Իրապես մեծ փողերը վաղուց դրսում են պահվում. տնտեսագետ Հայկ Բալանյան

12:45 02.07.2018

ԱԱԾ-ի՝ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումները որոշ մասնագետների մտահոգվելու առիթ են տվել: Տեսակետներ էին հնչում, որ դրանք կարող են վնասել բանկային համակարգին, մասնավորապես՝ շատերը կարող են խոշոր գումարներ հանել բանկերից, որն էլ իր անմիջական ազդեցությունը կունենա բանկային համակարգի վրա:

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.AM-ը դիմեց տնտեսագետ, վերլուծաբան Հայկ Բալանյանին:

Վերջինս հարցը դիտարկեց ավելի գլոբալ հարթության մեջ, քանի որ այն վերաբերում է ոչ թե տնտեսությանը, այլ քաղաքականությանը: Բալանյանը նշեց, որ լսել է նաև այլ մտահոգություններ, մասնավորապես, նաև երբ ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանի դեպոզիտային պայմանագրերի մասին հայտարարեց, մտահոգություն էր հնչում, թե դա արդյոք չի՞ նշանակում, որ մեր երկրում բանկային գաղտնիքը չի պահպանվում:

«Ասում եմ`ԱԱԾ-ն ինֆորմացիան Կենտրոնական բանկից չի ստացել, որ նման հարց առաջանա ընդհանրապես, խուզարկությամբ են հայտնաբերել: Կարող է՝ զենք կամ տուշոնկա են որոնել: Եկել խուզարկել են, գտել են»,- ասաց նա:

Բալանյանը նշեց, որ այս թեմայի շրջանառման մեջ միտում է տեսնում, այն է՝ տարբեր ռեսուրսներում սկսվել է ԱԱԾ-ի բացահայտումների դեմ քողարկված ու անուղղակի արշավ, թե բացահայտումները կարող են վնասել բանկային ոլորտին, առաջացնեն ֆինանսական ճգնաժամ, խախտում են բանկային գաղտնիքի իրավունքը, և այլն: Նրա գնահատմամբ՝ այդ արշավը վարակիչ ազդեցություն է ստացել, ու լրիվ շինծու թեման դառել է քննարկելի:

«Եթե բանկային ոլոտին սպառնացող իրական վտանգ լիներ, ապա բանկային համակարգը կհայտնվեր ճգնաժամի մեջ ապրիլի 23-ին կամ 24-ից հետո: Եղավ որոշակի արտահոսք բանկային համակարգից, որը արժեզրկեց ազգային դրամի փոխարժեքը ընդամենը 1 տոկոսով, և որից հետո ամեն ինչ վերադարձավ հին վիճակին: Իրապես մեծ փողերը վաղուց դրսում են պահվում: Հայաստանում իրենց գրպանի ծախսերի գումարն է»,- ասաց նա:

Ըստ Բալանյանի, սակայն, խնդիրը դա չէ, այլ այն, որ այս հարցադրումն ինքն իրենով արհեստական է ու նպատակ ունի հենց այդ անառողջ աժիոտաժը մարդկանց մոտ ստեղծել, որ մարդիկ այդ՝ իբրև հավանական ֆինանսական խնդիրների մասին լսելիս՝ վազեն բանկերը, փող հանեն, իսկապես խնդիրներ առաջացնեն բանկային ոլորտում, և այդպես ազդեն իշխանության և ԱԱԾ-ի վրա:

«Այդ հարցը գիտակցված, թե անգիտակից արտահայտում է որոշ խաղացողների կողմից ներդրած թեման և հենց այդ նպատակը՝ ճնշում գործադրել ԱԱԾ-ի գործողությունների վրա: Չկա նման խնդիր»,- ասել է Բալանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարին

10:00 29.07.2025

Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարին

Կորեայի Հանրապետության կառավարությունը շարունակում է պաշտպանել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը՝ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչին։ «Մենք ակտիվորեն աջակցում ենք Հյուսիսի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովների վերսկսմանը՝ Կորեական թերակղզում խաղաղության և Հյուսիսարևելյան Ասիայի կայունության շահերից ելնելով», – ասել է հարավկորեացի […] ...

Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումով

09:55 29.07.2025

Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումով

Հուլիսի 25-ին մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղի ամառային դպրոցի աշակերտներին։ Պարեկներն աշակերտներին ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մանարամսնել՝ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, խոսվել է ծառայության անցնելու հնարավորությունների, ընդունելության կարգի ու պայմանների, ինչպես […] ...

Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացել

09:50 29.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում անհապաղ հանդիպման Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, բայց արդեն ստացել է Չինաստան այցելելու հրավեր։ «Կեղծ լրատվամիջոցները հաղորդում են, որ ես ձգտում եմ գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Ծինփինի հետ հանդիպելու համար։ Սա ճիշտ չէ, ես ոչինչ չեմ փնտրում», – գրել է նա Truth Social-ում։   ...

Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը Ճապոնիա

09:40 29.07.2025

Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը Ճապոնիա

Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մտադիր է չեղարկել օգոստոսին նախատեսված իր այցը Ճապոնիա, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այս հարցը մշակվում է։ Ըստ Kyodo-ի՝ Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն Kyodo-ն ենթադրում է, որ […] ...

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

09:30 29.07.2025

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

Թաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […] ...

Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառով

09:25 29.07.2025

Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառով

Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Իսրայելի մասնակցության կասեցմանը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական ծրագրին և կողմ է հրեական պետության վրա լրացուցիչ ճնշման միջոցառումների կիրառմանը համայնքային մակարդակով։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Դիկ Շոֆը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ «Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային քայլեր՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե պարզվի, […] ...

BACK_TO_TOP