13:10 02.07.2018
Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության են դրվելու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և Հայաստան-Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը, որոնք մայիսին արդեն հավանության են արժանացել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Այս համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ մտցնելու համար անհրաժեշտ է այն ստորագրած կողմերի վավերացումը։ Հայաստանի խորհրդարանն այս համաձայնագիրը վավերացրել է, նույն կերպ վարվել են նաև եվրոպական մի խումբ պետությունների խորհրդարաններ։
Եվրոպական խորհրդարանում հարցի քննարկումն ու բանաձևի ընդունումը պարտադրող ուժ չունեն։ Դրանք ուղղված են համաձայնագիրը դեռ չվավերացրած պետությունների կողմից վավերացման գործընթացին օժանդակելուն, սատարելուն, ոգևորելուն։
https://www.youtube.com/watch?v=JbGX_1pY214
09:30 29.07.2025
Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ09:15 29.07.2025
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը: Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել […] ...
09:10 29.07.2025
Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով. Իրաքի ԱԳՆՄերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։ «Արդար խաղաղության Մերձավոր Արևելքում կարելի է հասնել միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Տարածաշրջանում արդար խաղաղությանը չի կարելի […] ...
09:00 29.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 29.07.2025
Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղումՀունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […] ...
08:50 29.07.2025
Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարիցՄիացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ […] ...
08:45 29.07.2025
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 10-ից 13.00-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-ից 9-րդ կմ հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ, հայտում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...