Երբ Ադրբեջանը չի հայտնում զորավարժության մասին, հնարավոր է բարձրաձայնել, բայց ոչ պատժել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+26.09 oC

Երբ Ադրբեջանը չի հայտնում զորավարժության մասին, հնարավոր է բարձրաձայնել, բայց ոչ պատժել

15:00 02.07.2018

Այսօր Ադրբեջանում մեկնարկել է հերթական խոշոր զորավարժությունը 20 հազար զինծառայողի մասնակցությամբ, որի մասին Բաքուն իր միջազգային պարտավորությունների համաձայն պարտավոր էր տեղեկացնել ԵԱՀԿ անդամներին, այդ թվում` Հայաստանին։ Սակայն Ադրբեջանն այդ զորավարժության մասին չի տեղեկացրել պատշաճ կարգով։

«Այդ նույն փաստաթղթերով, որոնցով նախատեսված է, որ Ադրբեջանը կամ որևիցե երկիր, որն իրականացնում է զորավարժություն, պետք է առնվազն որոշ ժամանակահատված առաջ տեղեկացնի ԵԱՀԿ մյուս անդամ երկրներին այդ զորավարժություններն անցկացնելու վերաբերյալ, դրանով նախատեսված չէ որևիցե պատժիչ մեխանիզմ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս Ադրբեջանի զորավարժության մասին նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Խոսնակի պնդմամբ՝ զորավարժությունների ու դրանց ազդարարման կանոնների խախտման մասին կարելի է բարձրաձայնել, տեղեկացնել գործընկերներին, ինչն էլ անում է հայկական կողմը։ Սակայն Ադրբեջանը բնավորություն է դարձրել պատշաչ ծանուցումներ չուղարկելը։

«Սա, կարծում եմ, մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլև այն բոլոր գործընկերներին, որոնք հանձնառու են և ստանձնել են համապատասխան պարտավորություններ այդ նույն համաձայնագրով, այդ նույն համաձայնություններով»,- նշեց Բալայանը։

Հարցին, թե ինչ արդյունք է տալիս Հայաստանի կողմից այս հարցի բարձրաձայնումը, եթե պատիժ չկա, Բալայանը նշեց, որ դա վկայում ու վերահաստատում է Ադրբեջանի անպատասխանատու լինելը միջազգային հարաբերությունների ոլորտում։

Այսօր սկսած զորավարժություններին Ադրբեջանի բանակը ներգրավել է 20 հազար զինծառայող, հարյուրավոր միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ նորագույն ձեռքբերումները՝ «Պոլոնեզ» և «Լորա» հրթիռային համակարգերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

09:15 29.07.2025

Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը: Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել […] ...

Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով. Իրաքի ԱԳՆ

09:10 29.07.2025

Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով. Իրաքի ԱԳՆ

Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։ «Արդար խաղաղության Մերձավոր Արևելքում կարելի է հասնել միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Տարածաշրջանում արդար խաղաղությանը չի կարելի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 29.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում

08:55 29.07.2025

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում

Հունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […] ...

Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից

08:50 29.07.2025

Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։ Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ […] ...

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

08:45 29.07.2025

Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ ժամը 10-ից 13.00-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-ից 9-րդ կմ հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ, հայտում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

BACK_TO_TOP