ԱԻՆ-ում տեղեկություններ են հաղորդել Թումանյանի սողանքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

ԱԻՆ-ում տեղեկություններ են հաղորդել Թումանյանի սողանքի վերաբերյալ

19:49 24.01.2018

Այսօր ԱԻՆ ՃԿԱԿ-ում՝ ինտերակտիվ քարտեզների միջոցով ներկայացվել են  Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքային գոտու երկրաբանա-ինժեներական հետազոտությունների արդյունքները: Խոսքն այս դեպքում այնպիսի սողանքի մասին է, որը հիմնականում սպառնում ոչ այնքան բնակավայրին, որքան երկաթգծին ու ճանապարհին:

«Միայն 3 բնակելի տուն կա տարածքում, 3-ից մեկում այս պահին չեն ապրում», – լրագրողներին այսօր որոշ մանրամասնություններ հաղորդելու ժամանակ ասաց ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին վստահեցրեց,, որ բնակիչներին վտանգ չի սպառնում:

«Այն տան բնակիչներն, ովքեր այս պահին չեն ապրում իրենց տանը, մեր կողմից զուշացվել են, որ տուն չգնան այնքան ժամանակ, քանի դեռ վտանքը չի անցել: Մյուս երկու ընտանիքների համար միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նրանց այլ բնակավարում, մինչև սողանքի կայունացումը բնակարան տրամադրեն», -հավելեց Դասվիթ Տոնոյանը: 

Ինչպես արդեն հայտնի է, այս սողանքի վտանգի մասին հայտնել են տարածքի բնակիչները դեռ հունվարի 12-ին՝ ահազանգելով ԱԻՆ:

Բանկիչներն ասել են, որ անց ու դարձի ժամանակ հողի վրա ճաքեր են կատել ու անհանգստացել: Ահազանգից հետո դեպքի վայր

մեկնած ԱԻՆ հատուկ խումբը նախնական ուսումնասիրություններից հետո  հաստատեց  սողանքի ակտիվացման վտանգի առակայությունը: Թումանյանի այս սողանքը 3.5 հեկտար է կազմում: Ակտիվացման պատճառներն, ըստ մասնագետների մի քանիսն  են:

«1-ին պատճառն այն է, որ բազալտների ընդհանուր հատվածից ներքև միշտ կա ջրի արտահոսք, որը սնում է սողանքը: 2-րդ պատճառը վերևում գտնվող ջրավազանն էր, որտեղից վերջին 10-մ օրվա ընթացքում ջրի հոսքեր են նկատվել: 3-րդ պատճառը երկաթգիծն ու ճանապարհն են: Այսինքն տեղաշարժի արդյունքում ինքն արագացնում է սողանքի ակտիվությունը», – ասաց տեղում դիտարկումներ կատարած աշխատանքային խմբի անդամ ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը:

Դեռ օրեր առաջ  հատուկ Հորիզոնի համար պատրաստված տեսանյութի ցուցադրման ժամանակ արդեն հաղորդել ենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԻՆ և «ՎիոլաՋուր» ընկերության միջև, որ ջրավազաննում ջուր չկուտակվի՝ մինչև նորոգման աշխատանքների ավարտը: Սողանքի վտանգը կանխելու համար ձեռնարկված այլ միջոցառումների մասով ԱԻՆ-ում այսպիսի տեղեկություն են հաղորդվել:

«Արհեստական առուներ են փորվել, որպեսզի կուտակված ջրային զանգվածը դուրս գա ու լցվի ավելի անվտանգ տեղ: Ջրահեռացման աշխատանքներ են կատարվել սողանքի ողջ տարածքում: Այսօրվա վիճակով  բավական լավ ցուցանիշ ունենք», – պարզաբանեց Կարապետ Վարդանյանը

Ըստ մասնագետների՝ խնդրի լուծումը հիմա իրենք պատկերացնում են՝ սողանքը ջրազերկելով ու այդպես կայունացնելով: Հայտնի է, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան սողանքային գոտի է  այցելել  հունվարի 21-ին՝ հանձնարարելով  ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությանը  իրականացնել շուրջօրյա հեթապահություն: Մասնավորապես՝  օրը երկու անգամ չափիչ սարքերի օգնությամբ ՄՓՎ աշխատակիցները պետք է հետևեին  առաջացած ճեղքերի լայնացմանը, իսկ գնացքների ընթացքից հետո գրանցեին հողի շերտի տատանումները: Կատարված աշխատանքները ցույց են տվել, որ տեղաշարժը թե հորիզոնական և թե ուղղահայաց ուղղությամբ մոտ 3 մմ է, որը Կարապետ Վարդանյանի խոսքով, այսպես ասած,  կայունության գրավական է: ԱԻՆ-ում վստահեցրել են, որ մոնիտորինգը շարունակվում է՝ արդյունքները գրանցում են ամեն  3 ժամը մեկ: Վտանգը կարելի է  անցած համարել, թե ոչ կարող են հստակ  ասել միայն օրեր անց:

ShantNews-ի հարցին, զուտ մասշտաբների առումով Թումանյանի սողանքն ինչքանո՞վ է նման 2011 թվականին  Այրումում գրանցվածին, ԱԻն-ում պատասխանել են, որ Այրումի հետ համեմատած շատ փոքր է: Սրա դեպքում խնդիրը այն է, որ եթե սահք լինի, երկաթգիծը բավականին ժամանակ ուղղակի չի գործարկվի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

12:24 30.04.2025

Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

12:12 30.04.2025

Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP