14:30 09.03.2021
Բրիտանացիների մոտ կեսը կարծում է, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, իրենց պատշաճ չեն դրսևորել ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին են վկայում YouGov սոցիոլոգիական ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքները:
Հարցումն անցկացվել է Մեծ Բրիտանիայի 2 100 քաղաքացիների շրջանում: Նրանցից 47% -ը հարցազրույցն անտեղի է համարել, հարցվածների միայն 21% -ն է այն գնահատել դրական: Միևնույն ժամանակ, հարցվածների 31%-ը չի կարողացել կողմնորոշվել պատասխանի հարցում:
Բացի այդ, հարցվածների 29% -ը նշել է, որ խստորեն (12%) կամ նկատելիորեն (17%) համակրում է ամուսիններին, իսկ 56% -ը նշել է, որ նրանց չի համակրում: Միևնույն ժամանակ, 39% -ը կարեկցում է Բրիտանիայի թագավորական ընտանիքին արքայազն Հարրիի և նրա ընտանիքի միջև եղած անջրպետի պատճառով, բայց 45% -ը ստեղծված իրավիճակում չի համակրում թագավորական ընտանիքին:
Հարցումը տեղի է ունեցել հարցազրույցի ֆոնին, որը եթեր է հեռարձակվել ԱՄՆ-ում կիրակի՝ մարտի 7-ին: Դրա ընթացքում Մեգան Մարքլն ասել է, որ նախքան ինքը և իր ամուսինը որոշում կկայացնեին հրաժարվել իրենց թագավորական պարտականություններից, նա մտածել է ինքնասպանության մասին:
Նա նաև խոսել է թագավորական ընտանիքի մտահոգությունների մասին ՝ կապված իր երեխայի մաշկի գույնի հետ: Մարկլը հայտարարել է, որ իրեն վրդովեցրել է թագավորական ընտանիքի որոշումը՝ չպատվել իրենց առաջնեկին արքայազնի տիտղոսով:
20:13 20.06.2025
Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցներիԲուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...
19:54 20.06.2025
Միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց․ Մեսսին՝ իր և Ռոնալդուի հարաբերությունների մասինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է: Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով: Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար: Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ […] ...
19:50 20.06.2025
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովումԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Արման Եղոյանը նշել է, որ Լեհաստանը՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով Եվրամիությունում Լեհաստանի նախագահությունից՝ հանձնաժողովի […] ...
19:46 20.06.2025
Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորինԿամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և […] ...
19:42 20.06.2025
Հովհաննես Բաչկովը Թուրքիայում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնիՏոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա պրոֆեսիոնալ ռինգ հուլիսի 2-ին: Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակներում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ: Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: ...