18:40 25.01.2018
Այսօր՝ հունվարի 25-ին, երաժիշտ, պոետ և դերասան Վլադիմիր Վիսոցկին կնշեր ծննդյան 80-ամյակը: Այս կապակցությամբ Sputnik կենտրոնում կազմակերպել էին Երևան-Թբիլիսի-Մինսկ-Քիշնև-Տալլին-Բիշքեկ հեռուստակամուրջ, որի ընթացքում Վիսոցկու ստեղծագործության սիրահարները և դրանց տարածմամբ զբաղվող մարդիկ կիսվում էին իրենց հուշերով և ներկայացնում էին, թե ինչպես են իրենց երկրում վերաբերվել արտիստին խորհրդային տարիներին և հիմա:
Վիսոցկու բանաստեղծությունների թարգմանիչ Լևոն Բլբուլյանը նշեց, որ Վիսոցկու ստեղծագործություններին ծանոթացել է արտիստի մահվանից հետո:
«Ամսագրերից մեկում տեսա նրա ստեղծագործություններից մեկը և շատ հավանեցի: Ես այն ժամանակ աշխատում էի «Ավանգարդ» թերթում և որոշեցի Վիսոցկու երգերը և բանաստեղծությունները թարգմանել ու հրապարակել: Հրապարակումից հետո արձագանքը մեծ էր և հենց դա առիթ հանդիսացավ, որ ես հետագայում հրատակեցի Վլադիմիր Վիսոցկու» բանաստեղծությունների, խոհերի ժողովածուն հայերեն թարգմանությամբ»,- պատմեց բանաստեղծը:
Վլադիմիր Վիսոցկին մանկուց շրջապատված է եղել հայերով: Երևի քչերին է հայտնի, որ մանկուց նրան խնամել և դաստիարակել է նրա հայազգի խորթ մայրը՝ Եվգենյա Մարտիրոսովան: Հետագայում արտիստը իր հարցազրույցներում մեծ սիրով է հիշում իր մամա Ժենյայի մասին.
«Հորս երկրորդ կինը ինձ համար երկրորդ մայր էր ու ,գիտեք, նա հայ է», – ասել է Վիսոցկին հարցազրույցներից մեկի ժամանակ:
Երաժշտի կյանքի ևս մեկ կարևորագույն դրվագ կապված է հայերի հետ: Խորհրդային միությունը երևի այդպես էլ չլսեր Վիսոցկու երգերը, եթե չլիներ նրա հայազգի ընկեր, ռեժիսոր Լևոն Քոչարյանը, որի հետ նրանք որոշ ժամանակ հանրակացարանում միասին են ապրել: Խնջույքներից մեկի ժամանակ, երբ Վիսոցկին վերցրել է կիթառը և սկսել է երգել հանրությանը դեռևս անհայտ իր հեղինակային երգերից մեկը, այդ ժամանակ Լևոն Քոչարյանը բոլորից թաքուն ձայնագրել է ընկերոջը, այնուհետև թողարկել է նրա առաջին երգը:
Իսկ Սերգեյ Փարաջանովի հետ երաաժիշտը ծանոթացել է 60-ական թվականներին: Վիսոցկին իր կնոջ՝ Մարինա Վլադիի հետ հաճախ էր հյուրընկալվում Փարաջանովի տանը: 1970-ականներին Վիսոցկին առաջին անգամ այցելել է Հայաստան, Երևանում մի քանի համերգներ է ունեցել, որոնցից հետո մկրտվել է հայկական եկեղեցում:
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...