Վրաստանում այսօր մեկնարկում են COVID-19-ի դեմ պատվաստումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Վրաստանում այսօր մեկնարկում են COVID-19-ի դեմ պատվաստումները

11:47 15.03.2021

Վրաստանում այսօր մեկնարկում են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն երկրում առաջինն է, ով կորոնավիրուսի դեմ ստացել է AstraZenece ընկերության պատվաստանյութի ներարկում, այն էլ՝ ուղիղ եթերում: Իմնաձեն պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վրաստանը վերոնշյալ ընկերոթյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 դեղաչափ, ստացել էր մարտի 13-ին: Կորոնավիրուսի պատվաստանյութը նախատեսված է բուժաշխատողների, ռիսկային այլ խմբերում գտնվող անձանց համար:

Պատվաստումը, Թբիլիսիից բացի, այսօրվանից սկսվում է երկրի 29 շրջաններում, իսկ մարտի 17-ից այն կիրականացվի գործնականում բոլոր շրջաններում: Ինչպես նշվել է, պատվաստումներն ընդհանուր առմամբ կիրականացվեն 89 շրջանում:

Միևնույն ժամանակ, արդեն հայտնի է, որ առաջիկայում AstraZeneca-ի պատվաստանյութին կավելանա Pfizer-ի պատվաստանյութը, որը Վրաստանը կստանա մարտի 22-ին՝ 14 500 դեղաչափ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

BACK_TO_TOP