Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարն անդրադարձել է Ախալցխայում AstraZeneca-ով պատվաստման առաջին կողմնակի ազդեցությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարն անդրադարձել է Ախալցխայում AstraZeneca-ով պատվաստման առաջին կողմնակի ազդեցությանը

19:20 18.03.2021

Վրաստանի hիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար  Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, այսօր երկրում արձանագրվել է պատվաստումների գործընթացի առաջին լուրջ կողմնակի ազդեցությունը:

« Ինչպես գիտեք, պատվաստանյութը և ցանկացած դեղամիջոց ապահովագրված չեն կողմնակի բարդություններից: Պատվաստանյութերը սովորաբար ունենում են մեղմ կողմնակի բարդություններ, և կան լուրջ կողմնակի բարդություններ, որոնցից ամենալուրջը արագ զարգանում է պատվաստանյութի կամ դեղամիջոցի օգտագործումից հետո, սա անաֆիլակտիկ ռեակցիա է, որը զարգանում է ներարկումից 15-20 րոպե անց, չնայած կարող է լինել ավելի ուշ: Ընդունված է, որ, միջին հաշվով, մարդկության կողմից կիրառվող պատվաստանյութերը, որոնք օգտագործվում են երեխաներին պատվաստելու համար, ունեն միլիոնից մեկ անաֆիլակտիկ ռեակցիա»,- հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքերով, անաֆիլակտիկ ռեակցիան կարող է մեղմ ընթանալ, կարող է լինել ծանր և նույնիսկ ավարտվել մահացու ելքով:

«Ամենաբարդ դրսևորումներից մեկը անաֆիլակտիկ ցնցումն է: Մեր օրերում, երբ Covid-ի դեմ պատվաստանյութեր են մշակվում, բոլոր պատվաստանյութերն ունեն կողմնակի բարդություններ: Երբ մարդիկ պատվաստվում են մեզ մոտ, ապա ունեն քարտ, որոնց հետևում գրված է, թե որն է ընդհանուր կողմնակի էֆեկտը և համեմատաբար ավելի քիչ տարածված:  Այս պատվաստանյութերն ավելի ռեակտոգեն են կամ ավելի հաճախակի ռեակցիաներ են առաջացնում, որոնք արտահայտվում են ջերմությամբ, գլխացավով, հոդացավերով, մկանային ցավերով և այլն: Այս տեսակի դրսևորումները մոտավորապես 10-ից 50-ն են, իսկ որոշ դեպքերում՝ ավելի բարձր տոկոսով: Անաֆիլակտիկ դրսևորումները համեմատաբար հազվադեպ են: Մինչ այժմ երկրում իրականացվել է 3365 պատվաստում»,- ասել է  Գամկրելիձեն:

Այսօր Ախալցխայում  կորոնավիրուսի AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո 30-ամյա կինը հայտնվել է կոմայում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

15:15 15.05.2025

Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին: Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ […] ...

Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը

15:12 15.05.2025

Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

15:07 15.05.2025

Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ […] ...

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

15:04 15.05.2025

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...

SHANTNEWS

15:00 15.05.2025

SHANTNEWS

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

14:57 15.05.2025

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...

BACK_TO_TOP