10:48 26.01.2018
ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն դարձյալ անդրադարձել է այն հարցին, թե ովքեր են լինելու ՀՀ վարչապետն ու փոխվարչապետը:
«2018 թվականի ապրիլից հետո կառավարության ձևավորման, կառավարության նշանակումների, վարչապետի ընտրության, նշանակման հարց մինչ օրս մենք չենք քննարկել», – ասել է Շարմազանովը:
Ըստ ՀՀԿ խոսնակի, թե Անվտանգության խորհրդի մասին օրենքը, թե Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը և թե առաջին փոխվարչապետ առկայությունը արված չէ այս կամ այն անձի համար, այլ՝ պետության արդյունավետ կառավարման համար:
«Երբ մենք գնացել ենք այդ ուղղությամբ, մենք հիմքում ունեցել ենք ոչ թե այս կամ այն անձին վարչապետ կամ փոխվարչապետ տեսնելու նպատակը, այլ մենք հիմքում ունեցել ենք պառլամենտական համակարգում ավելի արդյունավետ, ավելի անվտանգ կառավարում ձևավորելու և իրականացնելու հանգամանքը»,- հավելել է Շարմազանովը
Ըստ Շարմազանովի՝ այդ հարցերը կքննարկվեն ԱԺ-ում՝ այդ օրեսնդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետ և Կարեն Կարապետյանի՝ փոխվարչապետ դառնալու հանգամանքին:
«Ես ևս մեկ անգամ նշեմ, որ կառավարություն ձևավորելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին: Այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն և քաղաքական լեգալություն և քաղաքական լեգիտիմություն և ընտրության մանդատի վստահություն, որպեսզի ապրիլից սկսած նոր կառավարություն ձևավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար պետության և ժողովրդի շահերը սպասարկելու ուղղությամբ», – ասել է ՀՀԿ մամուլի խոսնսնակը:
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...