Մոսկվայում խաբեբաներն օգտագործում են հաճախորդների ձայները` վարկեր ստանալու համար  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Մոսկվայում խաբեբաներն օգտագործում են հաճախորդների ձայները` վարկեր ստանալու համար 

14:42 10.04.2021

Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է բանկային նոր խարդախության մասին: Ոստիկանության տեղեկություններով՝ բանկերը կարող են հավաքել կենսաչափական տվյալներ, ներառյալ ձայնը, իրենց հաճախորդների ինքնությունը պարզելու կամ ստուգելու համար: Կենսաչափական տվյալների հայտնելը բանկերին հաճախորդների համար կամավոր է: Վերջերս խաբեբաները սկսել են օգտագործել այս հնարավորությունը իրենց նպատակների համար:

«Իմանալով, որ որոշ բանկեր կենսաչափական տվյալների հիման վրա վարկ տրամադրելու ծառայություն են մատուցում` խարդախները զանգահարում են բանկի հաճախորդներին, ովքեր արդեն միացված են ձայնային ճանաչման ծառայությանը, և տալիս են հարցեր, որոնց պետք է միայն «այո» կամ «ոչ» պատասխանել: Խոսակցությունը ձայնագրում են: Այնուհետև պատասխանները օգտագործում են` իրենց զոհերի անունից վարկեր ստանալու համար», – հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հետագայում բանից անտեղյակ մոսկվացիները հայտնաբերում են, որ իրենց սեփական բանկային հաշիվներից վարկային գումարներ են գանձվում:

Ոստիկանությունը խորհուրդ է տալիս զգույշ լինել կասկածելի զանգերի դեպքում, ոչ մեկին և երբեք չտալ ձեր քարտերի տվյալները, իսկ կենսաչափական տվյալների հավաքում առաջարկող զանգեր կատարելիս պատասխանել, որ կգնաք բանկի մասնաճյուղ:

Բացի այդ, սեփական խնայողությունները պահպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել պաշտպանության մի քանի տեսակ, օրինակ ծածկագրային բառ, հաստատում կոնտակտային կենտրոնի միջոցով: Ավելի լավ է հուսալիության համար գումար հանելու սահմանափակում սահմանել: Ոստիկանությունը նաև խորհուրդ է տալիս անհապաղ արգելափակել քարտը՝ միջոցների դուրսբերման մասին ծանուցումները ստանալուն պես:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

15:15 15.05.2025

Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին: Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ […] ...

Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը

15:12 15.05.2025

Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

15:07 15.05.2025

Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ […] ...

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

15:04 15.05.2025

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...

SHANTNEWS

15:00 15.05.2025

SHANTNEWS

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

14:57 15.05.2025

Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...

BACK_TO_TOP