17:21 14.04.2021
Աշխարհում շաքարախտից տառապողների թիվը վերջին 40 տարվա ընթացքում աճել է քառակի: Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, ապրիլի 14-ին՝ ինսուլինի հայտնաբերման 100-րդ տարեդարձին, կազմակերպությունը կներկայացնի շաքարախտի դեմ պայքարի գլոբալ պայմանագիր, որը պետք է ազդակ հաղորդի հիվանդության կանխարգելման ջանքերին և ապահովի այն բոլոր անձանց բուժումը, ովքեր դրա կարիքն ունեն:
«Շաքարախտի դեմ պայքարի ուղղությամբ հրատապ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունն ակներև է ինչպես երբեք: Շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը վերջին 40 տարվա ընթացքում ավելացել է քառակի: Դա միակ լուրջ ոչ ինֆեկցիոն հիվանդությունն է, որի դեպքում վաղաժամ մահվան ռիսկը աճում է, այլ ոչ թե նվազում:
Եվ մարդկանց մեծամասնությունը, որոնք COVID-19-ով ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում, տառապում է շաքարախտով»,- ԱՀԿ-ի ղեկավարի խոսքերը մեջբերվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է կազմակերպությունը, աշխատանքի առավել հրատապ ուղղություններից մեկն ախտորոշման միջոցներից և դեղորայքից, մասնավորապես, ինսուլինից օգտվելու հնարավորության ընդլայնումն է եկամտի ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում:
«Պայմանագիրը նաև նպատակաուղղված կլինի առաջընթացի խթանմանը՝ դիաբետի բուժման ընդգրկման գլոբալ նպատակային ցուցանիշների սահմանման միջոցով…»,- ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
14:30 28.06.2025
Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերըԱվարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...
13:58 28.06.2025
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանցԻրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...