22:39 18.04.2021
ԱՄՆ-ն աջակցել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու Չեխիայի որոշմանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«ԱՄՆ-ն աջակցում է Չեխիային երկրի տարածքում Ռուսաստանի քայքայիչ գործողություններին նրա վճռական պատասխանում։ Մենք պետք է ամուր գործենք՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք սպառնալիքի տակ են դնում մեր դաշնակիցների և գործընկերների տարածքային ամբողջականությունը, էներգետիկ անվտանգությունը կամ կրիտիկական կարևոր ենթակառուցվածքը»,- հայտարարել է նա:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը ապրիլի 17-ին հայտնել են Պրահայում ՌԴ դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, չեխական կողմի վարկածով, ռուսական հատուկ ծառայությունների սպաներ են: Այդ քայլը ձեռնարկվել է 2014 թվականին Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունի իբր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ։ Նրանք, ինչպես պնդում էին քաղաքական գործիչները, մեղսակից են ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցները։
Ռուսաստանը կիրակի օրը վճռական բողոք է հայտնել Չեխիայի իշխանություններին և հայտնել, որ պատասխան միջոցներ կձեռնարկի:
Ինչպես ընդգծվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, Չեխիայի իշխանությունների «աննախադեպ որոշումը», որն ընդունվել է «2014 թվականին տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին մերկապարանոց և մտացածին պատրվակներով», «առավել ևս աբսուրդ է, քանի որ ավելի վաղ չեխական ղեկավարությունը պայթյունների մեղքը բարդել էր այդ պահեստներին տիրապետող ընկերությունների վրա»:
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, այդ «թշնամական քայլը» շարունակել է հակառուսական ակցիաների շարքը, որոնք ձեռնարկվել են Չեխիայի կողմից վերջին տարիներին, և դրանում «չի կարելի չտեսնել նաև ամերիկյան հետքը»:
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
21:05 01.07.2025
Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղելՀայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...
20:58 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...