15:27 21.04.2021
Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։
Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ երաժիշտներ‚ որոնք իրենց ծրագրերում կատարում են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Մրցույթի նպատակն է ամբողջ աշխարհում էլ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը‚ բացահայտել տաղանդաշատ երաժիշտների ու նպաստել նրանց մասնագիտական առաջխաղացմանը։
Այս պահին ընթանում է մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ 18-36 տարեկան դիրիժորները մինչև 2021 թ. մայիսի 10-ը մասնակցության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ՝ https://khachaturian-competition.com/en/competitions/contestantsRules2021։ Նախընտրական փուլն անցած դիրիժորներն իրավունք կստանան մասնակցելու մրցույթին։ Արդեն իսկ կան մեծ թվով դիմորդներ աշխարհի տարբեր ծայրերից։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...
18:40 26.07.2025
Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...
18:32 26.07.2025
Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանըՊաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...
18:22 26.07.2025
Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել էՓարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...
18:08 26.07.2025
Իսակը մերժել է «Ալ Հիլալին»«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...