13:13 22.04.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որն այնուհետև կներկայացվի Ազգային ժողով: «Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված: Տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ բացթողումներ չէին կարող չլինել:
«Ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում, բայց ստանձնված բոլոր պարտավորությունները կատարվել են»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարներին.
«Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ պատերազմի ընթացքում հավաքվել է հիմնադրամի ստեղծման օրից մինչև այժմ հավաքված գումարների մոտ 70 տոկոսը:
Արցախում ՀՀ կառավարությունը հիմնադրամի հետ առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնելու է 110 մլրդ դրամի ծրագիր, ինչն ավելի մեծ է, քան հիմնադրամի կողմից Արցախում 29 տարվա ընթացքում կատարվածը,- հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը ու նկատել, որ «պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի»:
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...
11:53 06.05.2025
Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերովԲնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները: Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների […] ...
11:46 06.05.2025
Եղեգիս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:34 06.05.2025
ՀԱՄԱՍ-ն անիմաստ է համարում Իսրայելի հետ զինադադարի բանակցություններըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ անիմաստ է շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները Իսրայելի հետ , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը և անկլավի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Անիմաստ է բանակցել կամ քննարկել հրադադարի նոր առաջարկներ, քանի դեռ Գազայի հատվածում շարունակվում է սովի պատերազմը, ոչնչացման պատերազմը», – ֆրանսիական AFP-ին ասել […] ...
11:04 06.05.2025
Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը […] ...