14:52 22.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ:
Ներկայացնելով հաշվետվությունը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաև 2019 թ. տնտեսական ցուցանիշներին և նշել, որ Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված. տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, ինչը հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման շրջանակը: Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ 2019 թվականին արձանագրված տնտեսական վերելքը հնարավորություն է տվել 2020-ին վերանայել ծախսային քաղաքականությունը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում շուրջ 11 տոկոս հատկացումների աճ է արձանագրվել, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոս աճ:
«Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական յուրաքանչյուր պարբերաշրջանին համարժեք պետք է լինի: Երբ տնտեսական վերելք է տեղի ունենամ, այդ ժամանակահատվածում հարկաբյուջետային քաղաքականությունը ոչ թե պետք է իր գործիքակազմով ավելացնի այդ վերելքին նպաստող գործոնները, այլ հակառակը՝ ունենա համեմատաբար պակաս խթանող ազդեցություն, կամ երբեմն՝ զսպող ազդեցություն, որպեսզի կարողանա կուտակել դիմադրողականության պաշար՝ սպասվող տնտեսական այնպիսի պարբերաշրջանում, երբ անկումը դառնալու է անխուսափելի: Այդ տրամաբանությամբ 2019-ին կուտակված դիմադրողականության պաշարը մեզ թույլ տվեց դիմակայել 2020 թվականին ամբողջ աշխարհը ցնցած համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ցնցումներին»,- ասել է ֆինանսների նախարարը:
Անդրադառնալով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ այն 2019-ի վերջին այն կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը թույլ է տվել 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակ: «Արդյունքում ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր: Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք մոտ ՀՆԱ-ի 5,5 տոկոսի դեֆիցիտ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պետական պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը և կառավարությունը պետք է ձգտի առաջիկա 5 տարիներին վերադառնալ 60 տոկոսից ցածր շեմին։
Վարչապետը այդ համատեքստում անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարի վերաբերյալ թեմայի շահարկմանը. «Գիտեք, թե ինչ շահարկումներ կային, որ այդ գումարները կառավարությունը պարգևավճարներ է վճարել, այլ կարիքներ է հոգացել: Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում: Այդ 120 միլիարդ դրամից 52 միլիարդ դրամն է, որ հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այսինքն՝ կառավարությունն ընդհանուր առմամբ ռազմական դրության հետ կապված 120 միլիարդ դրամի հատկացում է իրականացրել, հիմնադրամն այդտեղ ունի 52 միլիարդ դրամի չափաբաժին, այսինքն՝ 50 տոկոսից պակաս:
Նաև ուզում եմ ընդգծել, որ վերջերս՝ մարտի 15-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացրել եմ ընդհանուր առմամբ ծախսերի բացվածքը: Արդյունքում՝ հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն և վստահություն հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել: Սա արձանագրված փաստ է:
Նաև ուզում եմ, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին և բոլորիս ուշադրությունը հրավիրել մի էական և կարևոր հանգամանքի վրա: 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակով հանգանակվել է 247 միլիոն դոլար: Այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 միլիոն դոլար՝ Հայաստանում և Արցախում ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 միլիոն դոլար: Այսինքն՝ 44 օրում հանգանակվել է 28 տարվա ընթացքում հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ 3 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում 110 միլիարդ դրամի ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր կիրականացվի. «3 տարվա ընթացքում Արցախում կիրականացվի ավելի մեծ ծրագիր, քան իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրից՝ 29 տարվա ընթացքում»: Վարչապետը նշել է, որ Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին հաշվետվության ժամանակ մանրամասն կներկայացվեն ռազմական դրության հետ կապված ծախսերը:
18:32 26.07.2025
Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը18:22 26.07.2025
Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել էՓարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...
18:08 26.07.2025
Իսակը մերժել է «Ալ Հիլալին»«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...
17:53 26.07.2025
Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետԵվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...
17:42 26.07.2025
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձևՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...
17:30 26.07.2025
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի «Challengers» խմբի արծաթե մեդալակիրՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Շվեյցարիայում ավարտված Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի «Challengers» խմբում գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստը զիջել է միայն հույն Նիկոլաս Թեոդորուին։ Բրոզնե մեդալը նվաճել է Ռինատ Ջումաբաևը Ղազախստանից։ ...