Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+23.09 oC

Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը

15:08 23.04.2021

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։

Նախարարին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր տնկարաններից այս պահին տասնյակ հազարավոր տնկիներ տեղափոխվում են մարզպետարաններ և «Հայանտառ»-ի մարզային անտառտնտեսությունների տնկարկներ։

Նախարարը շրջել է տարածքում, հետևել տնկանյութի բաշխման գործընթացին։

Թեև նախապես հայտարարված էր համապետական ծառատունկին 300․000 ծառ տնկելու մասին, բայց պետական գերատեսչությունների և հասարակական տարբեր նախաձեռնությունների կողմից մասնակցության աննախադեպ ակտիվություն է դրսևորվել, ուստի՝ տնկիների թիվը արդեն այսօրվա դրությամբ կանցնի 360․000-ը։

Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված են։

Նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ հորդորել է պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր լոգիստիկ խնդիրները։

«Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել»,- նշել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՇՄ նախարարությունը՝ տներում մողեսներ հայտնվելու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերի մասին

10:37 02.05.2024

ՇՄ նախարարությունը՝ տներում մողեսներ հայտնվելու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերի մասին

ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։ Տեղեկացնում են, որ ՀՀ-ում՝ հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ ՀՀ ում տարածված մողեսների […] ...

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը․ վարչապետ

00:24 02.05.2024

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը․ վարչապետ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախ եկեք արձանագրենք՝ մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք […] ...

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

00:07 02.05.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի […] ...

Ինչ է սպասվում Կիրանցում․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

23:50 01.05.2024

Ինչ է սպասվում Կիրանցում․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչ է սպասվում Կիրանցին։ «Կիրանցում հետևյալն է սպասվում: Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ […] ...

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան

23:43 01.05.2024

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան

Կա՞ պայմանավորվածություն, թե Տավուշի հատվածից հետո որ հատվածներում է նախագծվում սահմանազատում․ այս հարցին է անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մեջ եթե չեմ սխալվում ընդգծված է գործընթացը, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ այնտեղ, սա հստակ ձևակերպված պայմանավորվածություն է, որ քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. առաջինը՝ լուծվելու է այս […] ...

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

23:36 01.05.2024

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ […] ...

BACK_TO_TOP