Վերահաստատում ենք մեր վճռականությունն արդարության և ազատության գերակայության հանդեպ. Կիպրոսի պաշտպանության նախարարի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

Վերահաստատում ենք մեր վճռականությունն արդարության և ազատության գերակայության հանդեպ. Կիպրոսի պաշտպանության նախարարի ուղերձը

11:44 24.04.2021

Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայի կողմից վայրագորեն իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին՝ մենք վերահաստատում ենք մեր անսասան հավաքական վճռականությունն արդարության և ազատության գերակայության հանդեպ։

1,5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, երբեք չպետք է մոռացվեն, և մենք չպետք է լուռ մնանք այս վայրագ արարքի հանդեպ։ Մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Հայաստանի և աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին՝ իրենց ամուր վճռականության և դիմացկունության համար։

Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը։ 2015 թվականին Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև։

Վերջին ամիսներին, Թուրքիայի հանցակցությամբ Ադրբեջանի կողմից հարձակման արդյունքում, Հայաստանը մեկ անգամ ևս ականատես եղավ հսկայական մարդկային տառապանքի։ Թուրքիայի կողմից իր հարևանների հանդեպ ագրեսիվ վարքի այս դրսևորումը ձգտում է խթանել իր ռևիզիոնիստական օրակարգը` տարածաշրջանում ճգնաժամեր ստեղծելու միջոցով, այդ թվում՝ Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում։

Սիրելի ընկերներ,

Կիպրոսի Հանրապետությունը Հայաստանի մտերիմ բարեկամը, գործընկերը և դաշնակիցն է։ Մենք կիսում ենք ցավի և վշտի միևնույն զգացմունքները, քանի որ մեր երկիրը եղել և շարունակում է լինել Թուրքիայի ագրեսիվ, բռնի և կործանարար քաղաքականության զոհ։

Մեր ժողովուրդների միջև ամուր կապերը, կայուն և կենսունակ կիպրահայ համայնքը մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում համագործակցության խթանմանը: Կասկած չունեմ, որ այս եզակի և պատմական հարաբերություններն առաջիկայում է՛լ ավելի կամրապնդվեն։

Մեր երկու երկրները և համապատասխան համասփյուռքյան կազմակերպությունները կշարունակեն աշխատել միասին՝ միավորելով իրենց ջանքերը տևական և կայուն ազատության և արդարության հասնելու համար:

Ամփոփելով խոսքս՝ հայ ազգին սրտանց մաղթում եմ առողջություն և բարգավաճում։

Թո՛ղ հավերժ վառ մնա ցեղասպանության զոհերի հիշատակը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

11:39 03.07.2025

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

11:21 03.07.2025

Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհեր

Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

11:21 03.07.2025

Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

11:10 03.07.2025

Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանել

Իրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

11:02 03.07.2025

ABC. Նյու Ջերսիում 14 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Չորեքշաբթի օրը Նյու Ջերսի նահանգի Գլոսթեր շրջանում վթարի է ենթարկվել միաշարժիչ փոքր ինքնաթիռ, որի մեջ եղել է առնվազն 14 մարդ, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը: Առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել: Վթարը տեղի է ունեցել Ուիլյամսթաուն օդանավակայանի մոտակայքում՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:30-ին: ...

BACK_TO_TOP