Որևէ պաշտոնատար անձ մեկ դրամ յուրացնելու դեպքում արդարադատության կողմից ապտակ է ստանալու․ Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Որևէ պաշտոնատար անձ մեկ դրամ յուրացնելու դեպքում արդարադատության կողմից ապտակ է ստանալու․ Մխիթար Հայրապետյան

10:44 06.07.2018

Նոր Հայաստանը չպետք է հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում` ով էլ լինի այդ չարաշահողը: Դե իսկ կոնկրետ Արա Վարդանյանի գործով եկեք սպասենք քննության արդյունքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այսօր սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր լրատվականներից, որոնք ցանկացել են լսել իմ մեկնաբանությունը` կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալման հետ (ի դեպ, նա արդեն 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել):

Ըստ ԱԱԾ-ի` վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականների ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 միլիոն դրամ: Սակայն Արա Վարդանյանն, ըստ իր փաստաբանի, չի ընդունել մեղադրանքը: Մասնավորապես, մեղադրվող կողմն, ընդունելով, որ Վարդանյանը իսկապես հիմնադրամից հանել է այդ գումարները` անձնական նպատակներով օգտագործելու համար, այնուամենայնիվ, հայտարարել է, որ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` այս փուլում ես կխուսափեմ գնահատական տալուց. թող քննությունը պարզի` Վարդանյանը արդյո՞ք վերադարձրել է գումարները հիմնադրամ, թե՞ ոչ: Սակայն պետք է արձանագրել, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` այն փաստը, որ Վարդանյանն օգտվել է այդ վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է։

Այս թեմայի վերաբերյալ այժմ միայն մեկ բան կասեմ: Բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ` լինեմ ես` Մխիթար Հայրապետյանս, լինի Արա Վարդանյանը, թե որևէ այլ պաշտոնյա, մեկ դրամ յուրացնելու դեպքում արդարադատության կողմից ապտակ է ստանալու` օրենքի շրջանակներում, բայց և օրենքի ողջ խստությամբ: Նոր Հայաստանը չպետք է հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում` ով էլ լինի այդ չարաշահողը: Դե իսկ կոնկրետ Արա Վարդանյանի գործով, կրկնում եմ, եկեք սպասենք քննության արդյունքներին»,-ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/489407241524411

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

15:25 28.06.2025

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

15:10 28.06.2025

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

14:54 28.06.2025

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

BACK_TO_TOP