Ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարարը

18:25 25.04.2021

Սույն թվականի ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության:

Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ:

Վերջին տարիներին Լիտվան հանդիսանում է Եվրոպական Միությունում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և առկա է փոխշահավետ գործընկերային հարաբերությունները խորացնելու երկկողմ պատրաստակամություն:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:

Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է 23 փաստաթուղթ:

2021թ. մարտի 15-ին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը:

2019թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:

ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել  2018թ.-ին Վիլնյուսում՝ փոխնախարարների մակարդակով:

Երկու երկրներում գործում են միմյանց պատվո հյուպատոսություններ:

Հայաստանի և Լիտվայի միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել նախագահների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով:

Հայոց ցեղասպանություն

Լիտվայի խորհրդարանը 2005թ.-ին ընդունված բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Լիտվան համահեղինակել է 2013, 2015, 2018 և 2020թթ․ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ կողմից նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում», ինչպես նաև 2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» բանաձևերը:

Միջխորհրդարանական համագործակցություն

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: 2021թ. փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանում ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

BACK_TO_TOP