Ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք. ԱՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք. ԱՀ ՄԻՊ

23:26 27.04.2021

Ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։

Սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքի վանքում։

Հոգևոր-կրոնական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգություն է մարդու արժանապատվության, նրա իրավունքների և ազատությունների դեմ։

Իրեն մշակութային և կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում և ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը և արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգևոր վայրեր։

Այս միջադեպի մասին ևս ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կտեղեկացնի միջազգային համապատասխան կառույցներին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

17:17 23.07.2025

Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ ժամը 12:00-ից մինչը 12։30-ն ընկած ժամանակահատվածում Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

17:05 23.07.2025

Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերում

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող կանցնի «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին կհամալրի Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման […] ...

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

16:58 23.07.2025

Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, […] ...

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

16:51 23.07.2025

«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […] ...

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը լքել է պաշտոնը

16:43 23.07.2025

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը լքել է պաշտոնը

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բուրկհարդը լքում է իր պաշտոնը, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի խոսքերի։ «Ես իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բանակի գեներալ Թիերի Բուրկարդին, որը չորս տարի ծառայել է Ֆրանսիային ամենաբարձր մակարդակով՝ որպես բանակի գլխավոր շտաբի պետ։ Հանրապետության նախագահի որոշմամբ, նրա իրավահաջորդը կլինի բանակի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆաբիեն […] ...

Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է 455 հազար դոլարին համարժեք դրամի վնաս

16:27 23.07.2025

Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է 455 հազար դոլարին համարժեք դրամի վնաս

Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի […] ...

BACK_TO_TOP