16:00 28.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դեռևս 2015թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննության տվյալներով՝ Աղավնատուն գյուղի բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Այգեշատ գյուղի բնակչին ծաղրի է ենթարկել, ինչի շուրջ սկսված վիճաբանության և փոխադարձ քաշքշուկի ժամանակ Աղավնատուն գյուղի բնակիչն իր մոտ պահվող կտրող-ծակող գործիքով, ուղղակի դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով ինչպես թեթև, այնպես էլ կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աղավնատուն գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն միաժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
16:43 23.07.2025
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը լքել է պաշտոնըՖրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բուրկհարդը լքում է իր պաշտոնը, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի խոսքերի։ «Ես իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բանակի գեներալ Թիերի Բուրկարդին, որը չորս տարի ծառայել է Ֆրանսիային ամենաբարձր մակարդակով՝ որպես բանակի գլխավոր շտաբի պետ։ Հանրապետության նախագահի որոշմամբ, նրա իրավահաջորդը կլինի բանակի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆաբիեն […] ...
16:27 23.07.2025
Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է 455 հազար դոլարին համարժեք դրամի վնասԱրարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի […] ...
16:15 23.07.2025
Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն․ Իսրայելի ԱԳ նախարարՈւկրաինա կատարած այցի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գիդեոն Սաարի ելույթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն։ Մեր երկու երկրներն էլ դժվարին ժամանակներ են ապրում։ Մենք […] ...
16:03 23.07.2025
Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումըՀայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանն […] ...
15:51 23.07.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Սերբիայի չեմպիոնը 41-րդ րոպեին պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում։ […] ...
15:42 23.07.2025
Երևանի քրեական ոստիկանները մեքենայից գողության դեպք են բացահայտելՄեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել […] ...