19:53 18.05.2021
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այն հռչակվել է 1977 թվականին և նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Ամեն տարի Թանգարանների միջազգային օրվա համար ընտրվում է կարգախոս: Այս տարի այն այսպիսին է՝ «Թանգարանների ապագան վերականգնել և վերաիմաստավորել»: Գյումրիի թանգարաններն այսօր կեսօրից մինչև ժամը 22-ը այցելուներին կընդունեն անվճար: Բացի մշտական ցուցադրություններից, կունենան նաև տոնական միջոցառումներ:
Թանգարանների միջազգային օրն ու թանգարանային գիշերը Գյումրիի թանգարանների համար շատ այցելուներ ընդունելու միակ առիթը չէ, բայց այսօրվա հյուրերին դիմավորելու պատրաստություններն են ուրիշ: Շիրազի հուշատուն-թանգարանում ապագայի վերաիմաստավորումը անցյալից են սկսել:
«Այսօր մենք ցուցադրել ենք 19-րդ դարի տարազները: Հետ ենք նայում, բայց նաև ազգը, ժողովուրդը, եթե իր ավանդույթները խախտում է, եթե չի հետևում ավանդույթներին, նա ձուլման է ենթակա։ Իսկ մենք այն ազգն ենք, որին Աստված այսքան տարիներ պահել է: Մենք չենք ձուլվել ու չենք ձուլվելու»,- ասում է Գյումրիի Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը:
19-րդ դարում ինչպիսի հագուկապ են ունեցել Ալեքպոլում և ոչ միայն այստեղ, հայկական տարազները ներկայացված են Շիրազի հուշատուն-թանգարանի նկուղային հարկաբաժնում: Հագուստները թանգարանային նմուշ չեն, բայց այցելուներին մոտեցնում են թանգարանին։
Իսահակյանի տուն-թանգարանի այսօրվա առաջին հյուրերը դիլիջանցի երիտասարդներն էին: Տավուշից Գյումրի էին եկել թանգարաններ այցելելու համար: 19-րդ դարի շենքերում մշակութային արժեքները վայելելով ասում են՝ Գյումրիից լավ տեղ չկա։
Մհեր Մկրտչյանի թանգարանի այցելուները նաև ռուս զբոսաշրջիկներն են: Խորհրդային տարիներին կինոյում Ֆրունզիկի մարմնավորած կերպարներն ու նրա համբավը նրանց բերում է Գյումրի: Ֆրունզիկի և մյուս թանգարաններում հատկապես շաբաթ-կիրակի օրերին հերթեր են:
Ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը ցուցանմուշներով ամենահարուստն է: Քաղաքի պատմությունն ու կենցաղը, արհեստներն ու արվեստը ներկայացված են այստեղ: Այցելուների թիվը բոլոր թանգարաններում համեմատության մեջ է 2019 թվականի հետ: Անցած տարին պարապուրդի շրջան էր թանգարանների համար: Այս տարի նորից Գյումրիում զբոսաշրջային հոսքը և հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ մեծացել է:
«Անցած տարի 6 ամիս չաշխատեցինք՝ մարտից մինչև օգոստոս: Հիմա շարժը կա: Շարժը սկսվել է ապրիլ ամսից: Շատ-շատ այցելուներ ունենք: Ռուս նաև այլ օտարերկրացի զբոսաշրջիկներ են գալիս: Նախորդ երկու շաբաթների ընթացքում 300-ից ավելի այցելուներ ենք ունեցել: Բոլորն էլ սիրում են թանգարանը և առնչվում են այն արժեքներին, որոնք 19-րդ դարին են վերաբերում»,- ասում է Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը:
Այս տարի թանգարանային գիշերը՝ կրկին համավարակով պայմանավոված, սահմանափակումներով է անցկացվում: Այսօր թանգարանները այցելուներին անվճար ընդունելու են մինչև ժամը 22-ը: Նախորդ տարիներին մշակութային տոնը տևում էր մինչև կեսգիշեր:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:39 17.07.2025
Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...
15:32 17.07.2025
Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնումԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...
15:28 17.07.2025
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասինՄիացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...
15:20 17.07.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...