18:28 08.07.2018
2018թ. հուլիսի 7-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոներից մեկը՝ Ջիվանու օրը:
Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ և կարզախցիներ: Այս մասին հայտնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից։
Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ: Տոնական օրը սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում ձեռամբ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան: Հյուրերին տուն-թանգարանի բակում դիմավորեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները ազգային նվագարանների կատարմամբ, որից հետո ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան մեծանուն աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:
Կարևորելով Ջավախքում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը, այս տարի տուն-թանգարանի բակում ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպվեց «Կարզախի բարիքներ» անունը կրող գյուղական մթերքների տոնավաճառ: Տեղի ունեցավ նաև թեմատիկ հուշանվերների բարեգործական վաճառք, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է տուն-թանգարանի զարգացման ծրագրերին:
Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր։ «Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչել են Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր, ելույթ է ունեցել նաև մեր ժամանակների սիրված Աշուղ Լեյլին: Համերգային ծրագրում ելույթ են ունեցել Կարզախի «Ջիվանու» անվան պարի անսամբլը, «Ջավախք» ժողովրդական երգի-պարի անսամբլը, Դամալա գյուղի պարի համույթը, Մյունխենի «Անուշ» պարախումբը, ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը և այլ կատարողներ:
ՋԱՀ-ը շարունակելու է ընդլայնել Ջավախքում մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու աջակցումը:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...