14:28 26.05.2021
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների օգնությամբ ուղղել այն։
16:11 17.07.2025
Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակովԲուդապեշտում մեկնարկած վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ Թևանյանը 1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել է Կշիշտով Պյենկովսկիին (Լեհաստան), իսկ Անդրեասյանը որակավորման փուլում 6-1 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Եգոր Անգուչինի դեմ գոտեմարտում։ ...
16:06 17.07.2025
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքըՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի աղբանոց տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել […] ...
16:00 17.07.2025
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակովՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...
15:50 17.07.2025
«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Մանչեսթեր Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։ Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 […] ...
15:39 17.07.2025
Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...
15:32 17.07.2025
Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնումԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...