Մեղադրանք՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչին և նրան օժանդակողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Մեղադրանք՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչին և նրան օժանդակողին

15:11 26.05.2021

Մեղադրանք է առաջադրվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչին և նրան օժանդակողին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և բուհի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առևտրային կաշառք, կաշառք ստանալու, ինչպես նաև մեկ այլ անձի կողմից դրանց օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Պարզվել է, որ ամբիոնի վարիչը, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու հետ համաձայնության գալով՝ պարբերաբար ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները, ավարտական աշխատանքների պաշտպանությունները գնահատվել են դրական:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բնակչուհուն և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

16:00 17.07.2025

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

15:50 17.07.2025

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային պայմանագիր է կնքել հայտնի ընկերության հետ

«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։ Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Մանչեսթեր Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։ Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 […] ...

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

15:39 17.07.2025

Ահմադիանը Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: Ա. Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ […] ...

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

15:32 17.07.2025

Զելենսկին Ստեֆանիշինայի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի համար Կիևն առաջարկել է Օլգա Ստեֆանիշինայի թեկնածությունը, որը նախկինում զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի, արդարադատության նախարարի պաշտոնը։ Համաձայնեցումը շարունակվում է, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ «Օլգան կաշխատի պահպանել Ամերիկայի հետ հարաբերությունների դինամիկան, մինչդեռ Վաշինգտոնի հետ շարունակվում են նրա թեկնածությունը ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում համակարգելու բոլոր համապատասխան ընթացակարգերը», – գրել է […] ...

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

15:28 17.07.2025

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարը հայտարարել է Patriot համակարգերն Ուկրաինային փոխանցելու մեկնարկի մասին

Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ «Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

15:20 17.07.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...

BACK_TO_TOP