23:38 29.05.2021
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ութ օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 29-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Տեղում հրդեհաշիջում են իրականացրել նաև աղբավայրի 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար։
12:13 16.07.2025
72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...
11:57 16.07.2025
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած […] ...
11:48 16.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Patriot հրթիռներն արդեն ուղարկվում են ՈւկրաինաՈւկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […] ...
11:39 16.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 17-ին՝ ժամը 10:00–ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մրգավան, Մասիս, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Դիմիտրով, Մխչյան, Արաքսավան, Զանգակատուն, Ուրցալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...