15:37 31.05.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին, թրեյնինգներին, աշխատաժողովներին և ուսումնական պրակտիկաներին մասնակցելու համար, ինչպես, օրինակ, գերմանական 4 բուհերում 1 կիսամյակ փոխանակման ծրագրով ուսումնառելու ծրագիրն է: ՀՊՏՀ-ում մեկնարկած սեմինարների թեմաներն են՝ «Կանայք բիզնեսում», «Ձեռնարկատիրության հզորացումը երիտասարդների համար» և «Մտածի՛ր հրապարակելուց առաջ»:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությանը` Եվրահանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ Երևանում սեմինարների շարք անցկացնելու համար:
«Մենք տեղյակ ենք կազմակերպության իրականացրած հսկայական աշխատանքի մասին, և կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ սեմինարների շարքը լավ հարթակ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու և երկխոսության համար: Ուրախալի է, որ սեմինարների օրակարգում ընդգրկված են շատ հետաքրքիր թեմաներ` երիտասարդների զբաղվածության խթանման, երիտասարդ աշխատողների համար նոր կարողությունների և հմտությունների զարգացման, ինչպես նաև համապատասխան հարթակների ապահովման տեսանկյունից, որտեղ երիտասարդները կարող են կիսվել բիզնեսում իրենց փորձով, զարգացնել բիզնես պլանի հայեցակարգը և այլն»,- նշել է փոխնախարարը:
Արթուր Մարտիրոսյանը սեմինարների կազմակերպման առումով շեշտադրել է բարձրորակ կրթության հավասար հասանելիության ապահովումը, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտությունների զարգացումը և միջմշակութային երկխոսությունը:
«Ողջ աշխարհին պատուհասած Covid-19 համավարակին զուգահեռ՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեր երկիրը բախվել է լուրջ մարտահրավերների, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև երիտասարդության վրա: Ընդ որում՝ նրանցից շատերն իրենց ուսերին կրել են պատերազմի ծանրությունը և դրա հետևանքները: Հետևաբար, մեր պարտքն է՝ երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ՝ ոտքի կանգնելու և զարգացման նոր մակարդակի հասնելու, ազատ երկրի երջանիկ անհատ ու պատասխանատու քաղաքացի դառնալու տեսլականով, որի կյանքի կոչման գործում կարևոր է նաև միջազգային համագործակցությունը: Ըստ այդմ՝ այդ նպատակին է ուղղված առկա ձևաչափով կազմակերպվող սեմինարների այս շարքը, և ես ողջունում եմ բոլորիդ այցը մեր շատ ջերմ ու հյուրընկալ երկիր»,- դիմելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ կայունությունն ու զարգացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տարբեր երկրների երիտասարդներ համագործակցեն և ցանցեր ու կամուրջներ ստեղծեն կրթության և ուսուցման միջոցով:
Սեմինարների մասնակիցներին ողջունել են նաև ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը և «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության ներկայացուցիչները: Այնուհետև երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել միջոցառման բանախոսներին: Դրանք, մասնավորապես, վերաբերել են միջպետական համաձայնագրերի շրջանակում Հայաստանի բուհերում սովորելու հնարավորությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ռազմավարությանը:
Նշենք, որ «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը 2000-ին հիմնադրվել է Գերմանիայում: Այն իրականացնում է մի շարք միջազգային և ազգային ծրագրեր՝ ստեղծելով միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար (և՛ ԵՄ, և՛ ԵՄ գործընկեր երկրների ներկայացուցիչների համար): Կազմակերպությունն իր բյուջեի 70 տոկոսի չափով ֆինանսավորվում է ԵՄ հանձնաժողովի կողմից: «Կոպեռնիկուս Բեռլին»-ը հայաստանյան բուհերից այս պահին համագործակցում է միայն ՀՊՏՀ-ի հետ. բուհի ուսանողներից մեկն այժմ փոխանակման ծրագրով ուսումնառում է Հումբոլդտի համալսարանում: Ներկայումս բանակցություններ են սկսվել՝ այլ բուհերի հետ ևս համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել մի շարք ծրագրեր:
Սեմինարները կշարունակվեն մինչև հունիսի 11-ը:
10:45 16.07.2025
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար10:45 16.07.2025
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի […] ...
10:38 16.07.2025
Շիրակի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ախուրյան, Նոր Ախուրյան, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 16.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 16-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի 08։00 դրությամբ կազմել է 18.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ ...
10:25 16.07.2025
Հետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայիսի 7-ից Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվող 45-ամյա տղամարդուն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, 65 գազային փամփուշտ, Որսորդների և ձկնորսների միավորման անդամի և ՌԴ-ում մարտական հրազեն կրելու […] ...
10:00 16.07.2025
Axios. ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանի հետ համաձայնագրի համար վերջնաժամկետ են սահմանել օգոստոսի վերջըԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ, հակառակ դեպքում՝ Թեհրանը «կբախվի խիստ պատժամիջոցների», երեքշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են […] ...
09:50 16.07.2025
Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համարՍպիտակ տունը մտադիր է վերլուծել տասնյակ հազարավոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից թղթեր ստորագրելու համար ավտոմատ ստորագրություն օգտագործելու հետաքննության համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունը ղեկավարում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի գրասենյակը, իսկ դրա աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և գրառումների […] ...