13:07 31.05.2021
Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 30-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Միքայել Դ.-ն, որը մայիսի 6-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
10:25 16.07.2025
Հետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ փաստաթղթերՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայիսի 7-ից Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվող 45-ամյա տղամարդուն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, 65 գազային փամփուշտ, Որսորդների և ձկնորսների միավորման անդամի և ՌԴ-ում մարտական հրազեն կրելու […] ...
10:00 16.07.2025
Axios. ԱՄՆ-ը և Եվրոպան Իրանի հետ համաձայնագրի համար վերջնաժամկետ են սահմանել օգոստոսի վերջըԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ, հակառակ դեպքում՝ Թեհրանը «կբախվի խիստ պատժամիջոցների», երեքշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են […] ...
09:50 16.07.2025
Fox․ ԱՄՆ-ը կուսումնասիրի հազարավոր փաստաթղթեր՝ Բայդենի կողմից ավտոմատ ստորագրությունը հաստատելու համարՍպիտակ տունը մտադիր է վերլուծել տասնյակ հազարավոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից թղթեր ստորագրելու համար ավտոմատ ստորագրություն օգտագործելու հետաքննության համար, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հետաքննությունը ղեկավարում է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի գրասենյակը, իսկ դրա աշխատակիցները համակարգում են իրենց գործողությունները Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և գրառումների […] ...
09:40 16.07.2025
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում վերահսկողության մեղմացումը դեռևս հնարավոր չէԳերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ներկայումս, չնայած տոնական շրջանում երթևեկության մեծ խցանումների վերաբերյալ մտահոգություններին, սահմանային վերահսկողության մեղմացումը հնարավոր չէ։ «Դուք գիտեք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որը Գերմանիան ստիպված է ձեռնարկել, բայց պետք է հստակեցվի, որ մարդկանց անվերահսկելի հոսքը Գերմանիա կկարգավորվի», – ասել է Վադեֆուլը Բեռլինում իր սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի […] ...
09:35 16.07.2025
Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներումՀնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...
09:28 16.07.2025
Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-ՍուվեյդայումԱնհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...