Քըրք Քըրքորյանի նոր կենսագրականը. պատառիկներ մեծ հայի կյանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Քըրք Քըրքորյանի նոր կենսագրականը. պատառիկներ մեծ հայի կյանքից

20:28 31.01.2018

Հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը Harpercollins հրատարակչությունում հրատարակեց «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» գիրքը, որը պատմում է հայազգի բարերար Քըրք Քըրքորյանի կենսագրության մասին:
 
 
Գրքում ամփոփված են մեծ բարերարի կյանքի մասին պատմող դրվագներ, փաստեր ու հիշողություններ, այդ թվում՝ զվարճալի պատմություններ Քըրքորյանի՝ խորհրդային հյուրանոցում ունեցած  անհարմարությունների մասին։
 
 

Գրքում տեղ են գտել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Քըրք Քըրքորյանի հարաբերությունների մասին պատմող դրվագներ: Քըրքորյանը չէր սիրում հրապարակային ելույթներ ունենալ: Նա մի առիթով ասել է, որ երազում է «Թրամփի նման խոսել»: Քըրք Քըրքորյանն ու Դոնալդ Թրամփը հակապատկերներ էին: Խաղատների սեփականատեր Դոնալդ Թրամփը Քըրքին անվանում էր «թագավոր» և ասում ընկերներին, թե «սիրում է այդ մարդուն»:

Քըրքը երբեք չի խախտել իր վարկային պարտավորությունները, իսկ ձեռքսեղմումը միշտ համարել է պարտադիր պայմանագրի երաշխիք:
 
Գրքում Քըրքորյանը Ռեմփելի կողմից ներկայացված է որպես «Ամերիկայի ամենահարուստներից և քիչ հայտնի ֆինանսական հսկաներից մեկը, որն իր ջանքերով հաջողության հասավ, փոխակերպեց Լաս Վեգասն ու Հոլիվուդը: Խիզախ օդաչու, կինոմագնատ, ռիսկի գնացող …»:                       
                                 
Գրքում ներկայացված են նաև Հայաստանում և ԱՄՆ-ում գործարարի բարեգործությունները: 
Առանձնահատուկ տեղ է հատկացված ինչպես նրա հուզիչ այցելությանը Հայոց ցեղասպանության թանգարան, այնպես էլ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Քըրքորյանի տրամադրած օգնությանը, մասնավորապես 25 տարում 700 միլիոն դոլարի մարդասիրական բեռներին, ավելի քան 150 ավիափոխադրումներին ու պարբերաբար Հայաստանի և Արցախի ժողովուրդներին տրամադրվող օգնություններին:
 
 
 
 
Քըրքորյանի առաջին այցը Հայաստան 1998-ին էր: Այցը նկարագրված է «Ցեղասպանությունը և առատաձեռնությունը» խորագրով: Քըրք Քըրքորյանն իր ընկերոջ՝ Հարութ Սասունյանի հետ այցելել էր Հայաստան: Գրքում զետեղված են նաև հատվածներ այն խոսակցություններից, որ տեղի են ունեցել Քըրքորյանի և Հարութ Սասունյանի միջև Հայաստան գալու ճանապարհին:
 
Իր մահկանացուն կնքելուց հետո մեծ հայը իր ողջ ունեցվածքը (2 միլիարդ դոլար) կտակել է բարեգործությանը, իսկ 1 միլիարդ դոլարն արդեն նվիրաբերել էր ամերիկյան և հայկական բարեգործական ծրագրերին:
 

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

17:03 15.08.2025

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է:  Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

16:53 15.08.2025

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

Մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

16:40 15.08.2025

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

Օգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

BACK_TO_TOP