Նովոսիբիրսկի գազալցակայանի պայթյունից տուժածների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Նովոսիբիրսկի գազալցակայանի պայթյունից տուժածների թիվն ավելացել է

19:46 14.06.2021

Նովոսիբիրսկի գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թիվը հասել է 26-ի։ Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Նովոսիբիրսկի մարզի շտապօգնության կայանի գլխավոր բժիշկ Իրինա Բոլշակովային։

«Տվյալ պահին կա 26 տուժած, նրանցից մեկի վիճակը ծանր է, կա նաև 12 տարեկան երեխա, որի վիճակը միջին ծանրության է, ավելի շուտ՝ թեթև ծանրության, բայց նրան հոսպիտալացրել են»,- ասել է Բոլշակովան։

Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր 22 տուժածի մասին, այդ թվում՝ 9-ամյա տղայի։

Ըստ Интерфакс-ի՝ Նովոսիբիրսկի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած հրդեհի ընթացքում պայթել են գազով ռեզերվուարներ, գազատար-ավտոմեքենա և մեկ վերգետնյա գազի բաք։ 1200 քմ տարածքի վրա կրակը տեղայնացվել է։ Հրդեհը տարածվել է նաև հարևան ավտոտնակների վրա։ Զոհեր չկան։

Ավելի վաղ ShantNews-ը հրապարակել էր պայթյունի պահն արձանագրող տեսանյութ՝ կատարված ականատեսների կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

17:31 21.08.2025

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին

Գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...

BACK_TO_TOP