16:00 15.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ համաշխարհային կայունությունը պահպանելու հարցում աճել է ՆԱՏՕ-ի թե՛ վճռականությունը և թե պարտավորությունը։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս համատեքստում Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է տեր կանգնեն հիմնադրման սկզբունքներին և դաշինքը պետք է ամրապնդեն։ Դաշինքը պետք է ակտիվ դեր ստանձնի ամեն տեղ, որտեղ ՆԱՏՕ-ի անվտանգության տանիքի կարիքը կզգացվի՝ սկսած Միջերկրականից մինչև Սև ծով, Եվրոպայից մինչև Ասիա։ Սա մի ժամանակահատված է, երբ պետք է ոչ թե խուսափել պատասխանատվությունից, այլ պետք է ձեռքը քարի տակ դնել»։
Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին և Թուրքիայի ՆԱՏՕ-ում դերակատարմանը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ հյուսիսատլանտյան դաշինքը նոր սպառնալիքերի դիմագրավմանն ադապտացվելուն զուգընթաց չպետք է հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից՝ մասնավորապես անվտանգության անբաժանելիությունից, համերաշխությունից և միասնականությունից։ Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․
«Թուրքիան իր առաջնահերթությունները, զգայնությունները և արդարացի սպասումները՝ մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ներկայացրել է դաշնակիցներին, սակայն այս հարցում մի հանգամանք եմ ցանկանում ընդգծել․ ցավոք, դեռ շարունակվում է այն մոտեցումը, որով ահաբեկչության հարցում խմբավորումների միջև տարբերություն է դրվում, լավ և վատ ահաբեկիչ տարանջատում է արվում (նկատի ունի այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական կառույցներին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում)։ Ակնհայտ է, որ նման երկիմաստ մոտեցումը չի կարող արմատախիլ անել ահաբեկչությունը, ընդհակառակը՝ խրախուսելու է ահաբեկչական կազմակերպություններին»։
Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի դերը՝ նշելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիան ՆԱՏՕ անդամ միակ պետությունն է եղել, որ կարողացել է Սիրիայի հյուսիսն ամբողջությամբ մաքրել նրանցից։
Էրդողանը խոսել է նաև փախստականների հարցի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցում Թուրքիային աջակցելու մասին խոստումները հիմնականում չեն կատարվել։
Սիրիայում ունեցած դերին անդրադառնալուց հետո Էրդողանը խոսել է Լիբիայում ունեցած դերակատարման մասին, ինչպես նաև անդրադարձել արցախյան խնդիրին։
«Լեռնային Ղարաբաղում 30 տարվա ուշացումից հետո արդարությունը հաղթեց, և տարածաշրջանում կրկին հույսեր արթնացան։ Բացվել են դռները դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ թշնամությանը կարող է փոխարինել խաղաղությունը, լարվածությանը՝ անդորրը, անկայունությանը՝ մնայուն խաղաղությունը։ Այս տեսանկյունից, մեր երկրի սահմաններից դուրս իրականացվող գործողություններին, որոնք նպաստում են նաև մեր դաշնակիցների անվտանգությանը, դաշինքի ուժեղ աջակցությունն անհրաժեշտություն է ավելի, քան սոսկ նախընտրություն: Հույս ունենք, որ մեր բոլոր դաշնակիցներն արդեն մի կողմ կդնեն իրենց մակերեսային քաղաքական հաշվարկները և լիարժեք համերաշխություն կցուցաբերեն Թուրքիային»:
Ելույթից հետո Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում նաև հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը։ Ի պատասխան Էրդողանը նշել է. «Փառք Աստծո, օրակարգ չի եկել»։
10:29 19.06.2025
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...
10:24 19.06.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՀունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...
10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...