15:00 17.06.2021
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև 18-րդ դարի Ժնևյան գեղատեսիլ առանձնատանն անցկացված բանակցություններն ավարտվել են դրական նոտայի վրա։ Շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո՝ առանձին մամուլի ասուլիսի ընթացքում, կողմերը կիսվել են իրենց տպավորություններով։
«Կարծում եմ՝ որևէ թշնամանք չկար։ Հակառակը։ Իհարկե, սկզբունքային առումով մեր գնահատականները շատ հարցերում տարբերվում են, սակայն, ըստ իս, երկու կողմից էլ ցանկություն է դրսևորվել հասկանալ միմյանց, գտնել դիրքորոշումների մոտեցման ուղիներ։ Զրույցը բավական կառուցողական էր»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
«Ընդհանուր հանդիպումների տրամադրությունը դրական էր։ Կտրուկ գործողություններ չեղան։ Երբ ես ինչ-որ բանի հետ չէի համաձայնում, բացատրում էի, երբ նա չէր համաձայնում, նա էր բացատրում»,- նշել է Ջո Բայդենը։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են ռազմավարական կայունությունը, կիբերանվտանգությունը, տարածաշրջանային հակամարտությունները, առևտրային հարաբերությունները, Արկտիկայում համագործակցությունը։ Քննարկման թեմաներից են եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, մարդու իրավունքները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկումը։
Ջո Բայդենը նաև խոսել է երկու երկրների միջև հնարավոր նոր սառը պատերազմի մասին։
«Կարծում եմ՝ Պուտինն ամենաքիչն է հիմա նոր սառը պատերազմ ուզում։ Նա նախկինի պես համարում է, որ մենք ցանկանում ենք իրեն պաշտոնանկ անել, բայց չեմ կարծում, որ դա է նրա շարժիչ ուժը»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ 6 ամիս անց պարզ կլինի՝ արդյո՞ք կողմերն ինչ-որ պայմանավորվածության հասել են, թե՝ ոչ, դա կերևա նրանից՝ արդյոք կողմերը համապատասխան որոշումներ կընդունեն։
Ժնևյան հանդիպման շոշափելի ձեռքբերումներից մեկը դեսպանների վերադարձն է։ Ամիսներ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչները մեկնել էին իրենց երկրներ՝ խորհրդակցությունների, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրեց 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար։
Կողմերը համաձայնության են եկել նաև երկխոսություն սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջ։ Բանակցությունների արդյունքում արված համատեղ հայտարարության մեջ Մոսկվան և Վաշինգտոնը հաստատել են իրենց հավատարմությունն այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի։
18:18 21.08.2025
Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ ՕհանյանՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...
17:55 21.08.2025
Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...
17:50 21.08.2025
Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանքԱրթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...
17:40 21.08.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...
17:38 21.08.2025
Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներՕգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...