13:55 20.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 521 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 911 մարդ, մահացել՝ 12 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 18 737 թեստ, այստեղից 9 329-ը՝ հակագենի արագ և 9 408-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրական 2,78%, վերջին 14 օրվանը –2,46%, վերջին 7 օրվանը –2,66%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 358 881 դեպք: Այստեղից ապաքինվել է 344 748 մարդ, մահացել՝ 5 160 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 233 488 մարդ, օրական՝ 3 583:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ16:15 22.08.2025
Ռեկորդային տրանսֆեր է իրականացվել կանանց ֆուտբոլումԿանանց ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային լիգան ներկայացնող «Օռլանդո Փրայդը» հայտարարել է, որ իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերը: Ամերիկյան ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Տիգրեսի» հարձակվող Լիզբեթ Օվալյեի հետ, ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Օռլանդո Փրայդը» չի հայտնել գործարքի արժեքը, սակայն New York Times-ի տեղեկություններով Օվալյեի տրանսֆերի համար վճարվել է 1,5 […] ...
16:07 22.08.2025
Փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը․ կա տուժածՕգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան […] ...
15:58 22.08.2025
Լուկաշենկոն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորություններըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հնարավորությունները, հաղորդում է Belta գործակալությունը։ «Մարդը Նոբելյան մրցանակ է ուզում, եթե այդպես է, ապա լավ է, թող ստանա։ Ի՞նչ վատ բան կա մեզ համար։ Եթե մենք պետք է աջակցենք նրան, եթե Թրամփին դա պետք է, ապա նա հավանաբար արժանի է […] ...
15:49 22.08.2025
Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։ Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
15:37 22.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼՍլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0-1 հաշվով: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Շվեյցարիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: ...
15:36 22.08.2025
Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավՕգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել […] ...