19:58 26.06.2021
Ներառականությունը տեխնոլոգիական ոլորտում կիրառելու, գործարկելու հմտություններն է սովորեցնում Upshift Գյումրի ծրագիրը։ Այն առաջինն է Շիրակի մարզում, որ հնարավորություն է տալու սովորել ու աշխատել ներառական տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ։ Իսկ ոլորտով հետաքրքրված հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա գիտելիքներ ձեռք բերել և տարբեր ծրագրերում հանդիպած բոլոր տեսակի խնդիրները թույլ չտալ կրկնել՝ ապահովելով հասանելիությունը բոլորին։
Տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, իսկ դրանց մշակման և գործարկման մասնագիտություններն արդիական են ողջ աշխարհում։ Իսկ տեղեկատվական դաշտի ապագան համընդհանուր հասանելիությունն է․ այսինքն այն ինչ ստեղծել են, պետք է մատչելի և հասանելի լինի յուրաքանչյուր կարողությունների տեր անձանց համար։
«Մենք փորձում ենք ստեղծել նոր տեխնոլոգիաներ, որոնք հասանելի կլինեն բոլորին։ Դա հիմա գլոբալ խնդիր է, երբ ստեղծված հավելվածները կամ յուրաքանչյուր պրոդուկտ հասանելի չէ նրանց, ովքեր ունեն սահմանափակ կարողություններ»,- shantnews-ին ասել է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։
Գյումրիում մեկնարկած Upshift Gyumri ծրագիրը տեխնոլոգիական ոլորտում դեռահասների ներգրավվածությանն է ուղղված։ Վեբ ծրագրավորում և Որակի ապահովում մասնագիտություններով են կրթվելու դեռահասները։
«Երիտասարդներին ու դեռահասներին տալու ենք տեխնիկական գիտելիքներ, որոնք 21-րդ դարի գիտելիքների մասն են կազմում, որն էլ շատ արդիական է ներկայիս աշխարհի համար և ավելի լայն հնարավորություններ է բացում երիտասարդների համար»,-նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվա Մեստրոնին։
Առաջին անգամ տեխնոլոգիական բնույթի ոչ ֆորմալ կրթությունը կազմակերպվում է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Որակի ապահովում մասնագիտությունը ներկայում մեծ պահանջարկ ունի՝ ոլորտի մեծ բացը լրացնելու համար։
«Շատ դեպքերում մենք աշխարհը չենք տեսնում այնպես, ինչպես կա, որովհետև մեզ թվում է՝ ամեն ինչ հեշտ է ու այդպես էլ պետք է լինի, բայց իրականում այդպես չի։ Նույնն էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ես մտածում եմ, որ սա կարող է ամբողջական նոր էջ բացել նորարարական աշխարհում, որովհետև դա շատ մեծ բաց է»,- նկատում է Բելլա Հարությունյանը։
Ծրագրի մասնակցության պահանջվածությունը երիտասարդների մոտ մեծ է․ միայն թե քիչ են ինֆորմացված, թե ոլորտն ինչքան բազմաշերտ է․ բայց լավ գիտեն՝ այն արդիական է, լավ զարգացող և աշխատաշուկայում գրեթե խնդիրներ չունի։ Գրեթե բոլորի ապագա մասնագիտությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ է կապված։ Ուրախությամբ են նշում, որ ծրագրավորման մասին լսելուց բացի հնարավորություն ունեն նաև ներգրավվել` ծանոթանալով նրա շերտերից մի քանիսին։
Դասընթացի մասնակիցները կրթական հաջորդ փուլում արդեն սեփական գաղափարներն են առաջարկելու․ հիմա դեռ ոլորտն են ուսումնասիրում՝ հասկանալու համար արդյոք դաշտում ամեն ինչ բոլորի համար մատչելի է, որպեսզի, երբ սկսեն աշխատել, դարձնեն ամեն ինչ հասանելի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...
19:23 01.07.2025
Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններումԻրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...
19:00 01.07.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...
18:51 01.07.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրաԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...