Այսօր Ադրբեջանն ունի մի քանի տեղերից խոցելու սցենարներ և դրանց հետագա վերլուծությունը. Լարիսա Ալավերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+24.09 oC

Այսօր Ադրբեջանն ունի մի քանի տեղերից խոցելու սցենարներ և դրանց հետագա վերլուծությունը. Լարիսա Ալավերդյան

17:34 10.07.2018

«Ընդդեմ իրավական կամայականնությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ չի բացառվում, որ նոր պրոցեսներ սկսվեն Արցախյան հակամարտության շուրջ, սակայն թե ինչ է ենթադրվում նոր պրոցեսների ներքո, միանշանակ դժվար է ասել: Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը, իրավապաշտպանի համոզմամբ, հակադարձ համեմատական է մեր ուժեղ լինելուն: Խոսքը լայնամասշտաբ գործողությունների մասին է: Ինչ մնում է Ապրիլյան քառօրյայի նման սցենարին, ապա, Ալավերդյանի կարծիքով,  դա հնարավոր է ցանկացած պահի:

«Համոզված եմ, որ ցանկացած պահի Ադրբեջանը, եթե տեսնի, որ սպառվում են հեռվից-հեռու, այսպես ասած դիստանցիոն վախեցնելու մեթոդները, նա  միշտ կարող է մի բան անել: Քանի մարդ կզոհվի, նրանց համար բացարձակ նշանակություն չունի: Հավատացեք ինձ, Ադրբեջանն արդեն այսօր ունի դրա գրած սցենարները, ունի  հետպատերազմյա ժամանակի համար գրած վերլուծական նյութը՝  որտեղից է Հայաստանը հարձակվել, ինչքան են մեզ վնաս հասցրել ադրբեջանցիները և ինչքան խաղաղ բնակիչ են սպանել հայերը: Դա մեթոդն է: Այսօր Ադրբեջանն ունի մի քանի տեղերից խոցելու սցենարներ և դրանից արդեն հետոյի վերլուծությունը: Եվ դրանք օր առաջ կարող են գցվել շրջանառության մեջ, Խոջալուն այդպես է եղել»,- նշել է Լարիսա Ալավերդյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

23:59 11.08.2025

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

23:55 11.08.2025

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

23:53 11.08.2025

Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

23:46 11.08.2025

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

23:37 11.08.2025

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիին

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

BACK_TO_TOP