Կայացել է ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Կայացել է ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը

19:00 29.06.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական՝ 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը։

Նիստը համանախագահում էին  ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդեռլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ  պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

Եվրոպական կողմն իր գոհունակությունն է հայտնել հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռ. Թոդերը նշել է, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

Իր հերթին Ա. Ղազարյանը ներկայացրել է ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ ներկայումս միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել կառավարության կողմից, որի հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝ համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։

Նա անդրադարձել է նաև ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։

Կողմերը քննարկել են ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակականության հարցը և համաձայնագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

19:11 01.07.2025

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

19:00 01.07.2025

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

18:51 01.07.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

18:43 01.07.2025

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...

Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակին

18:31 01.07.2025

Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...

SHANTNEWS

18:00 01.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP