21:15 04.07.2021
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծ քանակության ճարպոտ ձկներով հարուստ և սահմանափակ քանակության բուսական յուղերով սննդակարգն օգնում է թեթևացնել գլխացավերը կանոնավոր միգրենով տառապող մարդկանց մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակված են The BMJ ամսագրում:
ԱՄՆ Ծերացման ազգային ինստիտուտի (NIA) հետազոտողները Առողջապահության ազգային ինստիտուտի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գործընկերների հետ համատեղ, հետազոտություն են անցկացրել ամսական 5-20 օր միգրենային ցավերից տառապող 182 մեծահասակների մոտ, որոնց 88 տոկոսը կանայք են եղել:
Մասնակիցները բաժանվել են երեք խմբի, որոնք 16 շաբաթվա ընթացքում սնվել են տարբեր սննդակարգերով. առաջին խումբը՝ ճարպային ձկների մեծ քանակությամբ և քիչ բուսական ճարպերով. առաջին հերթին՝ լինոլիկ թթվով,երկրորդը՝ հարուստ ճարպային ձկներով և լինոլիկ թթվով, երրորդը՝ մեծ քանակությամբ լինոլիկ թթվով և քիչ քանակությամբ յուղոտ ձկով, մոտավորապես նույնը, ինչ ուտում է միջին ամերիկացին:
Ավելի վաղ ապացուցվել է, որ լինոլիկ թթունն առաջացնում է միգրենի հետ կապված ցավ հյուսվածքներում և եռվորյակ նյարդի ուղիների բորբոքում: Այժմ հետազոտողները հաստատել են, որ լինոլիկ թթվով ցածր և մեծ քանակությամբ Օմեգա -3 ճարպաթթուներով սննդակարգը կարող է նվազեցնել ցավային այս ուղու բորբոքումը:
Արդյունքները վկայում են, որ պակաս բուսական յուղով և ավելի յուղոտ ձկներով սննդակարգի շնորհիվ օրական գլխացավի ընդհանուր ժամերը 30-40 տոկոսով կրճատվել են։
«Այս ուսումնասիրությունը ապացուցել է, որ սննդակարգի փոփոխությունները կարող են որոշակիորեն թեթևացնել միգրենով տառապող միլիոնավոր մարդկանց վիճակը», – NIA- ի մամլո հաղորդագրության մեջ նշել է հետազոտության տնօրեն և հոդվածի առաջին հեղինակ Քրիս Ռամսդենը:
Հեղինակները նախատեսում են շարունակել իրենց աշխատանքը և ուսումնասիրել սննդի ազդեցությունը այլ քրոնիկ ցավային վիճակների վրա:
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...