20:49 01.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն մեր երկրի կարևոր ինստիտուտներից մեկն է:
«Հայաստանի պարագայում դա հատկապես ընդգծվում է, որովհետև ցավոք մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է: Նաև վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կարևորությունը ընդգծվեց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում և հատկապես վերջին ամիսներին Պետական պահպանության ծառայության կատարած աշխատանքի համար:
Պետության և պետական ինստիտուտների անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է, որովհետև մեր իրականությունն ու ընկալումն այնպիսինն է, որ միայն Հայաստանի Հանրապետությունը, միայն պետականությունն է, որ կարող է ապահովել հայ ժողովրդի զարգացումը, անվտանգությունը և հարատևությունը: Իհարկե, վերջին տարիներին մենք շատ լուրջ մարտահրավերների ենք առերեսվել, նաև այդ մարտահրավերները երբեմն թվացել են անհաղթահարելի, բայց ուզում եմ ընդգծել, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք բոլորովին այլ իրադրություն: Մեր երկրի պատմության մեջ բոլորովին նոր փուլ է բացվել և աղետաբեր պատերազմից, բախումների ճգնաժամերից հետո ի վերջո կարող ենք խոսել ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը փշուր-փշուր վերականգնելու մասին: Այս իրադրության ստեղծման գործում Պետական պահպանության ծառայության դերը հնարավոր չէ գերագնահատել և դա, կարծում եմ, տեսանելի է բոլորին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս ընթացքում տեսանք, թե ինչ խնդիրներ և բացեր կան Պետական պահպանության ծառայության աշխատանքում և որտեղ ու ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: «Մի բան ակնհայտ է, որ Պետական պահպանության ծառայության հետագա ինստիտուցիոնալ զարգացումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, որ մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պիտի լուծենք:
Այս պահին համոզված եմ մի բանում, որը շատ կարևոր արձանագրում է. այսօր Պետական պահպանության ծառայության և նրա ստորաբաժանումների ղեկավարությունը կոմպետենտ է, իրավասու է կատարել իր առջև դրված խնդիրները: Եվ մենք միասին պետք է մեր առաջ դրված խնդիրը լուծենք. այն է՝ ապահովենք Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը: Այն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իր, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, երկրի քաղաքական ղեկավարության կողմից ՊՊԾ ծառայությունը գնահատվում է բարձր:
«Ցավոք, մենք ունեցել ենք անցանկալի դրսևորումներ Պետական պահպանության ծառայության գործունեության ոլորտում: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ դրա առանցքային պատճառներից մեկն այն էր, որ Պետական պահպանության ծառայության անձնակազմի մեծ մասը նոյեմբերի դրությամբ գտնվում էր Հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում: Եվ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որովհետև սա, նաև պիտի ընդգծեմ ցույց տալու համար, որ այն դժվար օրերին, պատերազմի օրերին հանրապետության քաղաքական ղեկավարության առաջնահերթությունը ոչ այնքան սեփական կամ շենք-շինությունների անվտանգության ապահովումն էր, որքան Հայրենիքի տարածքային ամբողջականության ապահովումը: Եվ այդ մոտեցումն է եղել պատճառը, որ նոյեմբերի 9-ին ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլև գործնականում մեր իրավապահ համակարգի մեծ մասը գտնվել է սահմանին, առաջնագծում: Բայց, միևնույն է, այնուամենյանիվ, ես շատ ուրախ եմ և հպարտ եմ արձանագրել, որ մենք իրար հետ միասին, քայլ-քայլ, հետևողական և վճռական գործողությունների շնորհիվ կարողացել ենք վերականգնել կայունությունը Հայաստանի Հանրապետությունում, ապահովել մեր երկրի ներքին անվտանգությունը և կենտրոնանալ մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման խնդիրների վրա: Եվ այս ուղղությամբ մենք, իհարկե, պետք է առավել ակտիվ և արդյունավետ դարձնենք մեր աշխատանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին ծառայության համար և մաղթել հաջողություններ:
«Մաղթում եմ, որպեսզի մեր մարտահրավերները գնալով ոչ թե ահագնանան, այլ մեղմվեն: Բայց ամեն դեպքում մենք և առաջին հերթին՝ Պետական պահպանության ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պիտի պատրաստ լինեն կառավարել, կանխել ցանկացած մարտահրավեր, և դա առավել կարևոր ընդգծում է, քան հետագայում այդ մարտահրավերների հետևանքների դեմ պայքարելը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ արդյունավետ, ապահով և անվտանգ ծառայություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ շնորհավորել են նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով, Վարչապետի հուշամեդալով և խրախուսվել Վարչապետի շնորհակալագրով:
18:51 01.07.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրաԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...