Երկուշաբթի օրվանից Վրաստանում կսկսվեն զանգվածային պատվաստումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Երկուշաբթի օրվանից Վրաստանում կսկսվեն զանգվածային պատվաստումները

20:24 02.07.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, զանգվածային պատվաստումները կսկսվեն երկուշաբթի օրը: Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության վարչությունում կայացած ճեպազրույցում: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանն այսօր ստացել է մեկ միլիոն դոզա «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութեր:

«Այսօր մենք ստացել ենք պատվաստանյութի մեկ միլիոն դոզա, դրանք չինական՝ «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերն են: Միլիոն դեղաչափն արդեն տեղում է, և մենք պատրաստ ենք երկուշաբթի օրվանից սկսել զանգվածային պատվաստումների գործընթացը: Ես կցանկանայի բնակչությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հաջորդ դոզաների մասին: Ինչպես գիտեք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ակտիվորեն աշխատում ենք ուղղակիորեն արտադրողների հետ: Ինչպես եղավ չինական պատվաստանյութերի դեպքում, մենք ակտիվորեն բանակցեցինք և հաջողությամբ ավարտեցինք այն: Մենք ակնկալում ենք լրացուցիչ միլիոն, և այն, հավանաբար, ներկրվելու է մեկ ամսից՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: «Սինոֆարմի» կես միլիոն դոզա և «Սինովակի» կես միլիոն դոզա: Ընդհանուր առմամբ մենք պատվիրել ենք երկու միլիոն»,-ասել է Ղարիբաշվիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:22 26.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

17:14 26.06.2025

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

17:08 26.06.2025

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

17:05 26.06.2025

Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ Կուրտուա

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:57 26.06.2025

Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

16:50 26.06.2025

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...

BACK_TO_TOP