Այսօր կինոյի և թատրոնի մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 91 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Այսօր կինոյի և թատրոնի մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 91 տարեկան

12:15 04.07.2021

Գյումրիի Մհեր Մկրտչյանի  թանգարանում ցուցադրվում են դերասանի  անձնական նամականին ու բանալիների հավաքածուն
Հուլիսի 4-ը  ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 91 տարեկան։ Կինոաշխարհում Ֆրունզիկ անունով առավել հայտնի տաղանդը նկարահանվել է  49 ֆիլմերում, ստեղծել է  իրենց  անմիջականությամբ ու բնականությամբ իրական  կերպարներ, որոնք  առ այսօր  սիրված են  ժողովրդի  կողմից։
«Ես երջանիկ եմ բեմում և արվեստում,բայց մարդու իրական երջանկությունը կայանում է ընտանիքում, որն ես այդպես էլ չունեցա»։
Հենց այսպես է իր  բեմական ու անձնական կյանքի  հակասությունները բնութագրել  մեծանուն  դերասան Մհեր Մկրտչյանը։
Ֆիլմերում նկարահանվելու միմյանց հաջորդող  առաջարկներից ու հանրաճանաչությունից, սակայն, ժողովրդի ծոցից դուրս եկած դերասանը չմեծամտացավ, մնաց  այնքան հասարակ ու հասանելի բոլորի համար, ինչպիսին եղել էր պատանի տարիքում։

Այսօր էլ մեծանուն դերասանի  մասին հետաքրքիր պատմություններ լսելու և նրա անձնական իրերը  տեսնելու համար  հազարավոր մարդիկ են այցելում Գյումրիի Մհեր Մկրտչյանի թանգարան։Այստեղ են ցուցադրվում նաև  կինոյի ու թատրոնի հանճարի   նամականին ու բանալիների հավաքածուն։

«Թանգարանում կան բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ և հատկապես կարելի է առանձնացնել նամակները, որպես յուրահատուկ ցուցանմուշներ, ինչու, որովհետև նրանք օգնում են մեզ ավելի խորը պատկերացում ունենալ վարպետի կյանքի և հոգու մեջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Թանգարանում կան 60-ից ավելի նամակներ ու բացիկներ»,- նշում է Մհեր Մկրտչյանի թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը։
Նամականիներում կան  աշխարհի տարբեր անկյուններից ու Խորհրդային Միության   տարածքից գրված նամակներ ու հրավիրատոմսեր, դրանք ձեռագիր, նաև տպագիր տարբերակներով են։ Տարբեր բովանդակության նամակներում շնորհավորանքներից բացի, կան նաև հետաքրքիր նամակներ, որոնցում հայտնի դերասանին ֆիլմերում նկարահանվելու հրավերներն են, անգամ ընտանեկան միջոցառումներին ներկա գտնվելու։
«Ռեժիսոր Ալլա Սուրիկովան իր նամակում ինչ որ առումով նաև սպառնացել է Ֆրունզիկին, որ եթե նա չգա ու չնկարահանվի իր ֆիլմում, ապա Ալլա Սուրիկովան իր ամուսնու հետ կամուսնալուծվի»,- պատմում է թանգարանի էքսկուրսավարը։
«Թանգարանում պահպանվում է նամակի մի  նմուշ, որը Մհեր Մկրտչյանը ստացել է 1984 թվականի հունվարի 18-ին՝ իրեն շնորհված Խորհրդային Միության Ժողովրդական արտիստի կոչման առիթով։ Նամակով դերասանին շնորհավորել է Գերագույն խորհուրդը, իսկ մյուս  նամակում նույն առիթով շնորհավորական նամակը ստացվել է Լուսավորության մինիստրությունից»,-պատմում է  Ալեքսանդր Այվազյանը։
Մհեր Մկրտչյանը  նաև ունեցել է փղիկների ու բանալիների հավաքածուներ, որոնք ևս դարձել են թանգարանային ցուցանմուշներ։ Աշխարհի բոլոր երկրներից, որտեղ հյուրախաղերով կամ նկարահանումների հրավերով մեկնում էր մեծանուն դերասանը, իր հետ Հայաստան էր բերում փղիկներ ու բանալիներ։
«Մհեր Մկրտչյանը շատ է սիրել փղիկներ։ Թանգարանում ցուցադրվող նմուշները իր հավաքածուից են, որոնք նա իր հետ բերել էր Հնդկաստանից։ Նա փղիկներին համարել է բարի կենդանիներ, ասում էր, որ եկել են աշխարհ բարին ավետելու և իր քիթը նմանեցնում էր փղիկի կնճիթին»,- պատմում է Մհեր Մկրտչյանի թանգարանի էքսկուրսավար Լիանա Ամիրխանյանը։
«Ֆրունզը որ գնում էր ինչ որ երկիր հյուրախաղերի, հյուրանոցի սենյակի բանալիները չէր հանձնում, իր հետ բերում էր։ Գյումրեցիներից մեկը հարցնում է մի անգամ Ֆրունզին, թե մարդ կա  կոպեկ կհավաքե, մարդ էլ  կա մարկաներ ,դու ընչի բալնիքների կոլեկցիա կհավաքես։
Ֆրունզը պատասխանել էր ՝ մի օր հույս ունիմ գտնիմ իմ աշխարհիս բանալին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

12:40 17.08.2025

Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

12:20 17.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

11:58 17.08.2025

Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտին

Իսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:34 17.08.2025

Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...

BACK_TO_TOP