19:32 05.07.2021
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը վերահսկում է Տաջիկստանի հետ սահմանի մինչև 70 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբը հայտարարել էր երկրի հյուսիսում ստեղծված ծանր իրավիճակի մասին։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զահբիուլլահ Մուջահիդի խոսքերով՝ անվտանգություն է հաստատվելու սահմանին և հայտարարել է, որ Տաջիկստանի ներքին գործերին որևէ միջամտություն տեղի չի ունենա: Նա նաև չի բացառել, որ «Թալիբանի» կողմից վերահսկվող տարածքները «կարող են մեծանալ»:
Նա Աֆղանստանի կառավարությանը կոչ է արել գնալ երկխոսության, քանի որ «Թալիբանի» ուժերն ունակ են հարձակման բոլոր ուղղություններով, և իշխանությունները, նրա խոսքերով, չեն կարող դիմակայել:
«Թալիբանի» ներկայացուցիչը հավելել է, որ արմատական շարժման անդամները պատրաստ են քննարկել Մոսկվայում միջաֆղանական բանակցությունների առաջարկը։
Ռազմական գործողությունները շարունակվում են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանից զորքերի դուրսբերման ֆոնին, որոնք մեկնարկել են ապրիլին:
Ի սկզբանե պլանավորված էր, որ բոլոր միջազգային զորքերը կհեռանան հանրապետությունից մինչ մայիսի 1-ը, ինչպես առաջարկվում էր Կատարում 2020-ի փետրվարին ստորագրված համաձայնագրով:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ դուրսբերումը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։
ԶԼՄ-երի հաղորդմամբ՝ Տաջիկստանի սահմանապահները հանրապետության տարածք են թույլ տվել մտնելու աֆղանցի զինծառայողներ։ Նրանք «Թալիբան» շարժման հետ մարտերից հետո ստիպված են եղել նահանջել։
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...
17:44 01.07.2025
Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունըՆախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...
17:40 01.07.2025
Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...
17:32 01.07.2025
Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբՕրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...
17:26 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի ՍայմոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...