Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակազմը դադարեցրել է գործադուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակազմը դադարեցրել է գործադուլը

19:16 14.07.2021

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցները երկօրյա գործադուլից հետո անցել են բնականոն աշխատանքի։ Երեկվանից այցելուների են ընդունում, երկուշաբթին ոչ աշխատանքային է թանգարանների համար, այնուամենայնիվ, գործադուլը դադարեցրած են եղել կիրակի օրվանից։

Հիշեցնենք, գործադուլի պատճառ էր հանդիսացել  պատկերասրահի  տնօրենի ԺՊ Միքայել Վարդպարոնյանին աշխատանքից ազատելու քաղաքապետարանի որոշումը, և պահանջում էին նրան վերականգնել իր պաշտոնում։ Աշխատանքի են անցել, բայց իրենց պահանջից չեն հրաժարվում, ասում են՝ ընդամենը  զիջումների են գնացել։

Պատկերասրահի աշխատակազմը սպասում է նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանի իրավական ճանապարհով  հարցի լուծմանը, իսկ մինչ այդ արդեն  պատկերասրահում  նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, նրա հետ աշխատանքային ընդհանուր եզրեր գտել են։

«Հիմնականում աշխատակազմն է հայտարարի եկել ինձ հետ, ես ներկայացա իրենց, և իրենք ինձ ասացին՝ քանի որ մեր նախկին տնօրենը վերցրել է  հարցի լուծման իրավական ճանապարհը, թանգարանը չի կարող այդ ընթացքում փակ մնալ, և մենք հիմա փորձում ենք միասին աշխատել»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է պատկերասրահի  տնօրենի նոր պաշտոնակատար Կարեն Բարսեղյանը։

Նկարիչ Կարեն Բարսեղյանը նշում է՝ նախկին տնօրենի  հետ մտերիմ ընկերներ են, տարիներ առաջ աշխատել է նույն թանգարանում և վստահ է, որ այս գործընթացի պատճառով  իրենց հարաբերությունները չեն սրվի, միևնույն ժամանակ չի թաքցնում, որ պատկերասրահը ղեկավարելու հավակնություններ ունեցել է։

«Միգուցե ունեցել եմ, որովհետև ես էստեղ նաև ժամանակին, երեք տարի աշխատել եմ, աշխատակից եմ եղել թանգարանում, բայց որ էս պահին  առաջարկ կստանամ, մտքովս չէր էլ անցնում»,- ասել է Կարեն Բարսեղյանը։

Քաղաքապետարանը ընդամենը 4 օր առաջ պատկերասրահի աշխատակազմին էր ներկայացրել մեկ այլ անձի՝ որպես տնօրենի պաշտոնակատար։ Հետո պարզել էին , որ արդեն հրամանագրված  Գագիկ Մանուկյանը պատկերասրահը ղեկավարելու իրավունք չունի։

«Մենք գիտեցել ենք՝ ինքը գիտամանկավարժական աշխատանք է կատարում, բայց հետո պարզվել է, որ նաև ամբիոնի վարիչ է և դա վարչական աշխատանք է որպես դիտվել։ Գագիկ Մանուկյանը նաև դիմում է ներկայացրել մեզ, որ երկրորդ աշխատանքից  հրաժարվելու դիմում է ներկայացրել իր վերադասին, բայց քանի որ վերադասից մենք որոշում չենք ունեցել Մանուկյանի ամբիոնի վարիչի պաշտոնից ազատման վերաբերյալ, մենք մեր որոշումը անվավեր ենք ճանաչել»,- Shantnews-ին պարզաբանել է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Կարեն Բադալյանը։

Որպես նոր  պաշտոնակատար՝ Կարեն Բարսեղյանը կմնա  այնքան, քանի դեռ Միքայել Վարդպարոնյանը իր իրավունքները կվիճարկի դատարանում, և այնուհետ լինելու է պատկերասրահի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Ամեն դեպքում, քաղաքապետարանի պաշտոնյան չի ընդունում այն պնդումները, թե  տնօրենը ազատման դիմում գրել է պարտադրանքով, և որ դրանում դեր է ունեցել այն, որ կոնֆլիկտի կողմ հանդիսացող աշխատակցուհին քաղաքապետի ընկերոջ դուստրն է։

Քաղաքապետարանի ենթակայության պատկերասրահը կշարունակի  աշխատել  ժամանակավոր  պաշտոնակատարով։ Միքայել Վարդպարոնյանը այդ կարգավիճակով ղեկավարեց երկու տարի, և այդ ընթացքում  տնօրենի մրցույթ այդպես էլ չհայտարարվեց։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP