18:50 17.07.2021
Վրաստանում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր COVID-19 է ախտորոշվել մոտ 41 հազար երեխայի մոտ, ինչը վարակվածների ընդհանուր թվի 9-10%-ն է կազմում: Այս մասին հայտարարել է Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն: Հաղորդում է Jnews.ge-ն։
Վերջինիս տվյալներով, ներկայումս հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքներում հիվանդատեղերն ամբողջությամբ զբաղված են: Ինչ վերաբերում է երեխաների հիվանդության ծանրությանը, Չխաիձեի խոսքով, երկու տարեկանից ցածր ցանկացած վարակված երեխա մեծ ռիսկի է ենթարկվում:
«Նորածնի տարիքը արդեն ռիսկի գործոն է համարվում»,- ասել է նա:
Նա պարզաբանել է, որ Delta շտամի դեպքում հիվանդների մոտ հաճախ դիտարկվում է թոքերի վնասում: Այնուամենայնիվ, նորածինների համար սիմպտոմատիկ բուժումը և մեխանիկական օդափոխությունն անարդյունավետ են, որոնք օգնում են մեծահասակների բուժման դեպքում մեծամասնությանը:
«Ամեն ինչ կախված է օրգանիզմի դիմադրողականությունից: Նորածինների մոտ դիմադրողականությունը շատ ցածր է, իմունային համակարգը նվազագույնին մոտ է, այնպես որ նորածինների օրգանիզմի պաշտպանությունը ցածր է»,-հայտարարել է Չխաիձեն:
Ուրբաթ օրը Վրաստանում առաջին անգամ գրանցվել էր կորոնավիրուսով հիվանդ նորածնի մահ: Հինգ օրվա ընթացքում նրան տեղափոխել էին Ի. Ցիցիշվիլիի անվան Թբիլիսիի մանկական հիվանդանոց: Բժիշկները երկու շաբաթից ավելի պայքարում էին նորածնի կյանքի համար:
Այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող եւս երկու նորածիններ մնում են Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում: Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է Delta շտամը: Նա հիվանդանոց է բերվել Աբխազիայից:
19:38 20.06.2025
Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան ՅուրեչկայինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը? Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: «Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: […] ...
19:30 20.06.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն ԳաբրիելյանինՀունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային […] ...
19:20 20.06.2025
Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...
19:14 20.06.2025
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարումՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...
19:10 20.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...
19:07 20.06.2025
Աբբաս Արաղչին ժամանել է ԺնևԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...