19:00 19.07.2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։ Հաղորդում է Еrmenihaber.am-ը։
Նրա խոսքերով՝ ԵՄ դատարանի որոշումը խախտում է մուսուլմանների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խոչընդոտ կարող է հանդիսանալ հասարակական խաղաղության, տարբեր կրոնի ներկայացուցիչների՝ կողք կողքի ապրելու և կրոնական խտրականության կանխարգելման համար։
Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության արդարադատության դատարան էին դիմել երկու մուսուլման կանայք, որոնց գործատուները արգելել էին աշխատավայրում գլխաշոր կրել։ Դատարանը վճռել էր, որ որոշակի պայմաններում գործատուները կարող են պահանջել աշխատակիցներից չկրել կրոնական կամ քաղաքական տեսակետներ արտահայտող սիմվոլներ, տվյալ դեպքում՝ մուսուլմանական գլխաշորեր։
Եվրադատարանն առաջնորդվել է այն սկզբունքով, որ գործատուները ցանկանում են իրենց հաճախորդներին ներկայանալ չեզոք դիրքերից՝ առանց որևէ կրոնական, քաղաքական կամ այլ նախասիրություն ցուցադրելու կամ պարտադրելու։ Հետևաբար, որոշումը տարածվում է ոչ միայն մուսուլմանների, այլ ընդհանրապես բոլոր կրոնների ներկայացուցիչների վրա։ Հայտնի է նաև, որ դատարան դիմած կանանցից մեկի գործատուն ավելի վաղ արգելել էր մեկ այլ աշխատակցի՝ խաչի տեսքով կախազարդ կրել աշխատավայրում։
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...
18:17 20.06.2025
«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱԲրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...
18:12 20.06.2025
«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումներըԵղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 20.06.2025
65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվելՀունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...