Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով

19:30 23.07.2021

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով:

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է Երասխի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին: Նշել, որ Ադրբեջանի շարունակական սադրանքներն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում շփման գծի երկայնքով իրավիճակի լարմանը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման խաթարմանը: Մասնավորապես, Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, խախտելով իր իսկ հանձնառությունները, հարձակվեց Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց: Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, իսկ եռակողմ հայտարարության համապատասխան կետի յուրովի մեկնաբանելու միջոցով փորձում է արդարացնել Հայաստանի հանդեպ իր տարածքային նկրտումները:

Դեսպան Պապիկյանը նշել է նաև, որ Ադրբեջանը, սրելով իրավիճակը, փորձում է անվերջ հետաձգել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի, Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում են, և Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների կապակցությամբ:

Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը վերստին նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է հաստատվել միայն Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:

Ելույթն ամբողջությամբ (անգլերեն) հասանելի է այստեղ՝ https://osce.mfa.am/…/statement-on-the-aggression…/9402:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

09:27 18.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...

Լրատվամիջոցները բացահայտել են, թե երբ Թրամփը կընդունի Զելենսկիին Սպիտակ տանը

09:20 18.08.2025

Լրատվամիջոցները բացահայտել են, թե երբ Թրամփը կընդունի Զելենսկիին Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի երկկողմ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 20:15-ին, իսկ ԵՄ առաջնորդների հետ բազմակողմ հանդիպումը՝ Մոսկվայի ժամանակով 22:00-ին, գրում է Roll Call թերթը՝ հղում անելով Սպիտակ տան ժամանակացույցին։ Ըստ ժամանակացույցի՝ եվրոպացի առաջնորդները Սպիտակ տուն կժամանեն Մոսկվայի ժամանակով 19:00-ին։ Մոսկվայի ժամանակով 20:00-ին Թրամփը կողջունի Զելենսկիի, որից հետո նրանք հանդիպումը կսկսեն Մոսկվայի ժամանակով […] ...

Զելենսկին հայտարարել է, որ ժամանել է Վաշինգտոն

09:10 18.08.2025

Զելենսկին հայտարարել է, որ ժամանել է Վաշինգտոն

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոն է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։ «Ես արդեն ժամանել եմ Վաշինգտոն։ Ես կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ։ Մենք նաև կխոսենք եվրոպացի առաջնորդների հետ», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում։ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

09:00 18.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

BACK_TO_TOP