12:31 30.07.2021
Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համայնք
Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ չեղարկելով և առոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ պայմանավորված խաղերի ակնհայտ ապօրինի պատրվակով «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի դեմ կայացված որոշումները։ Այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր՝ Շվեյցարիայի, Ուկրաինայի և Հայաստանի փաստաբաններին, ակումբի անդամներին՝ կատարված ահռելի աշխատանքի համար։ Գործի մի շարք մանրամասների և մեր հետագա անելիքների մասին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ մամուլի ասուլիս հրավիրելով»,-ասված է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսի 3-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դադարեցնել Առաջին խմբի առաջնությունը։ Որակազրկված ակումբների թվում էր նաև Երևանի «Լոկոմոտիվը»: Ակումբից 14 անձի տարբեր ժամկետներով արգելվել էր զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Ցմահ որակազրկվել էր ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը:
20:46 19.06.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունիսի 16-ին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, ինչպես նաև մեքենայի 21 և 26-ամյա ուղևորներին: 26-ամյա ուղևորը ձերբակալման ժամանակ նետել է փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի […] ...
20:39 19.06.2025
Reuters. Իրանն ու ԱՄՆ-ն մի քանի ուղիղ շփումներ են ունեցել Իսրայելի հարվածների ֆոնինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին մի քանի անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆին՝ Իսրայելի հետ ռազմական գործողության ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ կողմերը քննարկել են այն տարբերակները, որոնց շրջանակներում հակամարտությունը կարող է դիվանագիտական ճանապարհով ավարտվել։ Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ «Արաղչին վստահեցրել է Ուիտկոֆին, որ […] ...
20:28 19.06.2025
Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան, նաև Պրեմիեր լիգան․ «Տոտենհեմի» նախագահ«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին խոսել է ակումբի նոր ծրագրերի և հավակնությունների մասին: «Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ քաղաքում Եվրոպա լիգայի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ: Այն պարզապես անհավանական էր, մենք եվրագավաթ հաղթեցինք: Այդուհանդերձ՝ միայն դա մեզ համար բավարար չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչ չարեցինք մենք: Ուզում ենք հաղթել նաև Անգլիայի Պրեմիեր լիգան, նաև Չեմպիոնների լիգան», – […] ...
20:19 19.06.2025
Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում: Քաղաքապետարանը հորդորում է պահպանել […] ...
20:12 19.06.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդներիԹմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին […] ...