22:40 07.08.2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Զենիթն» ընդունել էր «Կրասնոդարին» և հաղթել 3-2 հաշվով: «կրասնոդարի» կազմում ամբփղջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը: Ավելին մեր ֆուտբոլիստը աչքի է ընկել գեղեցիկ գոլով, որը սակայն չի գրանցվել:
Երբ «Զենիթը» հաշվի մեջ առջևում էր, հյուրերը տուգանային հարվածի իրավունք էին ստացել, որը գերազանց իրացրեց Սպերցյանը՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Գոլը, սկզբում արձանագրվեց, սակայն հետո մրցավարը օգտվելով VAR համակարգից փոխեց որոշումը: Բանն այն է, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Սպաիչը կանգնել էր «Զենիթի» ֆուտբոլիստների կազմած պատում, ինչը նոր կանոններով արգելված է: Ֆուտբոլիստը պետք է մրցակցի «պատից» հեռու կանգնած լինի առնվազն մեկ մետր: Ավելի ուշ Սպաիչը խոստովանել է, որ տեղյակ չի եղել նոր կանոնի մասին և ինքն է մեղավոր, որ գոլը չի գրանցվել:
В деталях рассматриваем роскошный штрафной Сперцяна. И причину, по которой его отменили.
В перерыве Спаич признался, что не знал про правило со стенкой. Сам виноват ??♂️ pic.twitter.com/6mBQ6qdeuE
— МАТЧ ПРЕМЬЕР (@matchpremier) August 7, 2021
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...
21:18 20.06.2025
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները` տեսանյութում: ...
21:15 20.06.2025
Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներըՌուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […] ...