14:54 12.08.2021
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման և քրեական արդարադատությանն առնչվող այլ ոլորտներում գործնականում դրսևորվող հիմնախնդիրների լուծմանը միտված օրենսդրության կատարելագործման նախաձեռնողական քաղաքականությունը՝ Կառավարությանը ներկայացնելով դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկություններ:
Մասնավորապես, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության է ենթարկվել անազատության հետ չկապված պատժի դատապարտված անձանց վարքագծի նկատմամբ իրականացվող վերահսկողության ոլորտը:
Պարզվել է, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն սահմանում անազատության հետ չկապված պատժի դատապարտված, սակայն պատժի կրումից խուսափելու պատճառով հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու պարագայում այդ մասին դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ պրոբացիոն ծառայությանը հայտնելու պարտականություն: Այդ պատճառով լինում են դեպքեր, երբ հետախուզվող անձն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվում է, ներկայացվում է դատարան, սակայն պրոբացիոն ծառայությունը դատապարտյալին հայտնաբերելուց մնում է անտեղյակ։
Այսինքն՝ հայտնաբերվելուց կամ դատարան ներկայացվելուց հետո դատապարտյալը կարող է չներկայանալ այդ ծառայություն, իսկ վերջինս դատապարտյալին հայտնաբերելու վերաբերյալ տեղեկություններ չունենալու արդյունքում չի ձեռնարկում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համապատասխան միջոցները։ Այլ կերպ ասած՝ օրենսդրական բացի պատճառով առաջանում է իրական ռիսկ, որ դատապարտյալի վարքագիծը կարող է տևական ժամանակ դուրս մնալ պրոբացիոն ծառայության տեսադաշտից, ինչը վտանգում է պատժի նպատակների իրականացման գործընթացը:
Բացի դրանից՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 434.1-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ: Խնդիր է հարուցում նաև այն հանգամանքը, որ օրենսդիրն այս հոդվածում հստակ նշել է «պատիժ» բառը, մինչդեռ վերահսկողությունը պատիժ չի հանդիսանում:
Ելնելով այս խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 4341-րդ հոդվածում լրացումներ կատարելու օրենքի նախագծի առաջարկություն, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Առաջարկվող լրացման համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, պարտավոր է վերջինիս ներկայացնել պրոբացիոն ծառայությանը՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին:
Այդ կերպ կապահովվի ոչ միայն հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու վերաբերյալ պրոբացիոն ծառայության տեղեկացվածությունը, այլ նաև վերջինս հնարավորություն կստանա լիարժեք կատարելու դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողության իր պարտականությունները:
Բացի դրանից՝ առաջարկվել է սահմանել, որ դատարանն իրավունք ունի հետախուզում հայտարարելու ոչ միայն պատժի կրումից, այլ նաև վերահսկողությունից խուսափող դատապարտյալի նկատմամբ, ինչով կվերանա նաև օրենքի եզրույթներից բխող մեկնաբանելիության խնդիրը:
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...