«Ալաշկերտ»-«Կայրաթ» 2-2. խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, «Կայրաթը» խաղում է 10 հոգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC

«Ալաշկերտ»-«Կայրաթ» 2-2. խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, «Կայրաթը» խաղում է 10 հոգով

20:59 12.08.2021

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում ընդունել է ղազախական «Կայրաթին»։ Հիշեցնենք, այս թիմերի առաջին հանդիպումը Ղազախստանում ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 էր: Խաղի 43-րդ րոպեին հաշիվը բացել է Ժոզե Էմբալոն, իսկ խաղակեսի ավելացված րոպեին հյուրերը Աբիկենի հարվածից հետո հավասարեցրել են այն: Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվել են ևս մեկական գնդակով: Նախ նորիս աչքի է ընկել Էմբալոն, հյուրերից 61-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Շուշենաչևը: Դրանից մեկ րոպե անց Պոլյակովը ստացել է կարմիր քարտ և «Կայրաթը» մնացել է 10 հոգով: Այնուամենայնիվ, երևանցիները չեն կարողացել իրացնել խաղացողների թվային առավելությունը: Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:

Եթե «Ալաշկերտը» ձեռք բերի ԵԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, ապա մեր ակումբի մրցակիցը կլինի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը՝ «Ռեյնջերսը»։ Եվրոպա լիգայից դուրս մնալու դեպքում «Ալաշկերտը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում: Այս դեպքում մրցակիցը կլինի «Լինֆիլդի» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

15:35 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

15:31 20.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ Պեսկով

Ռուսաստանի երկխոսությունը ուկրաինական կողմի հետ շարունակվում է՝ չնայած Կիևի ռեժիմի անկանխատեսելիությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կապերը կշարունակվեն։ Հնարավո՞ր են սադրանքներ Կիևի ռեժիմի կողմից։ Այո, դրանք հնարավոր են։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը և շատ անկանխատեսելի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

15:26 20.06.2025

Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […] ...

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան

15:21 20.06.2025

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր: Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ անվանի արշավորդներ: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը: իԻկ ահա Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը դարձյալ չի մասնակցել […] ...

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ

15:12 20.06.2025

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների […] ...

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

14:55 20.06.2025

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

Երևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...

BACK_TO_TOP